«ICPC Armenian Regional Contest» օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա «ICPC Armenian Regional Contest» օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
Նույն օրը՝ 16:00-ին, կանցկացվի օլիմպիադայի փորձնական փուլը:
Հիմնական մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Մրցույթի ավարտին «JetBrains»-ի ներկայացուցիչները լավագույն թիմերի ուսանողներին կպարգևատրեն նվերներով: