Պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի ծննդյան 75-ամյակին և գիտական գործունեության 50-ամյակին նվիրված աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (6-րդ մասնաշենք), 318 լսարան
Ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատաժողով՝ նվիրված պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի ծննդյան 75-ամյակին և գիտական գործունեության 50-ամյակին:
Աշխատաժողովի նպատակն է վերարժևորել պրոֆեսորի գիտական ներդրումը և ներկայացնել նրա բազմամյա աշխատանքը հայկական պատմագրության, միջնադարյան աղբյուրագիտության և պատմական մտածողության ուսումնասիրության ոլորտներում։