Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը ԵՊՀ-ում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կմեկնարկի Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Սահմանադրական իրավունքի, Պետության և իրավունքի տեսության և պատմության, Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Եվրոպական և միջազգային իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի և Քրեական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական համակազմը, ասպիրանտներն ու հայցորդները: