Տիեզերագիտությամբ և տիեզերական տեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողները կարող են մասնակցել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) ծրագրին։
Ծրագրի շրջանակում մասնակիցները, կիրառելով ինժեներական և տիեզերական առաքելությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, հնարավորություն կունենան նախագծելու և գործարկելու Քյուբսաթ (CubeSat) ձևաչափի փոքր արբանյակ:
Գրանցման վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը։
Ծրագրի մասին մանրամասները՝ այստեղ։
Контакты
Լրացուցիչ տեղեկությունների կամ անմիջական համագործակցության համար գրել peu@astro.unam.mx էլհասցեին կամ այցելել կայքէջը։