«Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ (6-րդ մասնաշենք), դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կմեկնարկի «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակում քննարկվելու են բարձրագույն կրթության, պատմության և հումանիտար տարբեր գիտակարգերի դասավանդման տեսական և մեթոդաբանական զանազան խնդիրներ:
Միջոցառումը տեղի կունենա.
11․12․2025-ին՝ 11:00-17:45-ը,
12․12․2025-ին՝ 10:00-16:00-ն:
Զեկուցումով հանդես կգան շուրջ 48 մասնակիցներ ՀՀ գիտահետազոտական առաջատար հաստատություններից և արտերկրից (Վրաստան, ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Նիգերիա և այլն)։
Գիտաժողովին կմասնակցեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ դեկաններ և պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ։
Գիտաժողովի օրակարգը՝ այստեղ: