Հայաստանյան բուհերի ուսանողների, հետազոտողների համար մեկնարկում է «Էրազմուս+»-ի «Վիրտուալ փոխանակումների կլիմայի համալսարան» (CLUVEX) նախագծի 3-րդ փոխանակման ծրագրի մեկշաբաթյա առցանց դասընթացը:
«Էրազմուս+»-ի «CLUVEX» վիրտուալ փոխանակման ծրագիրը մասնագիտական խոր գիտելիքներ չպահանջող բացառիկ հարթակ է, որին մասնակցելու հնարավորություն ունեն տարբեր մասնագիտությունների տեր անձինք։
Ծրագրի շրջանակում անցկացվելու է «Կլիմայական հորիզոն» միջոցառումը, որի ընթացքում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր խնդիրների քննարկումներին և թիմային աշխատանքներին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ուսանողներ՝ այդպիսով ընդլայնելով կլիմայական փոփոխությունների մասին գիտելիքներն ու կարողությունները:
Դասընթացն ավարտած ուսանողները ստանալու են միջազգային վկայական՝ 1 կրեդիտով։
Ծրագիրն անցկացվելու է ս.թ. փետրվարի 23-27-ը:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Գրանցվելու համար անցնել հղումով՝ https://elomake.helsinki.fi/lomakkeet/137343/lomake.html
Մանրամասները՝ այստեղ։