«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Ադրին Ղարախանյանի անվան նորարարությունների տարեկան մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար։
Մրցույթը խրախուսում է գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիաների և ստեղծարար գյուտարարության ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներին՝ զարգացնելով նրանց՝ խնդիրների լուծման հմտությունները։
Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հայ երիտասարդ շրջանավարտներ, ինժեներներ և գիտնականներ Հայաստանից։
Հաղթողը կպարգևատրվի 10,000 ԱՄՆ դոլարով՝ գյուտը զարգացնելու և հնարավոր կոմերցիոն արտադրանքի վերածելու համար։
Դիմումների վերջնաժամկետն է ս․թ․ մայիսի 15-ը։
Մանրամասներին և դիմումի կարգին ծանոթանալու համար անցնել հետևյալ հղումով՝ https://www.arpainstitute.org/invention-competition/։
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեին՝ arpainstitute@gmail.com։