«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կրակովի Յագելոնյան համալսարանի (Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ (https://e-request.ysu.am/main-board),
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies, Before Mobility հատվածը՝ ստորագրված ֆակուլտետի միջազգային կապերի գծով ակադեմիական համակարգողի կողմից)
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am