Ս.թ. փետրվարի 20-ին տեղի կունենա առցանց հանդիպում, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ուսանողները՝ ծրագրի բովանդակության, ուսուցման կազմակերպման և հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
«Կայուն նյութերի և կառուցվածքների մեխանիկա» (Mechanics of Sustainable Materials and Structures) մագիստրոսական ծրագիրը բազմաստիճան (multiple-degree) դիպլոմ տրամադրող համատեղ կրթական ծրագիր է, որը կազմակերպվում է Դորտմունդի տեխնիկական համալսարանի (Գերմանիա), Տրենտոյի համալսարանի (Իտալիա) և Նանտի կենտրոնական դպրոցի (Ֆրանսիա) համագործակցությամբ։
Ուսումնական ծրագիրը պահանջում է ուսանողների բարձր շարժունություն (մոբիլություն), ինչը խթանում է միջմշակութային փորձառությունը և հնարավորություն է տալիս ձևավորելու մասնագիտական ամուր կապեր գործընկեր հաստատությունների հետ։
Մասնակցելու համար անցնել հետևյալ հղումով։