Միջբուհական համագործակցության և «DAAD» արևելյան գործընկերության շրջանակում Երևանի պետական և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Ենայի համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ 992 եվրո (ամսական):
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ մարտի 13-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (անհրաժեշտ է հայերեն տարբերակը վերցնել ֆակուլտետի գրասենյակից, այնուհետև այն ներկայացնել Միջազգային կապերի բաժին՝ թարգմանության և վավերացման նպատակով),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies, Before Mobility հատվածը՝ ստորագրված ֆակուլտետի միջազգային կապերի գծով ակադեմիական համակարգողի կողմից)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 710 138 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am)