«Կիբորգիզացիան՝ որպես ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդի միտում» թեմայով առցանց դասախոսություն
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, կանցկացվի «Կիբորգիզացիան՝ որպես ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդի միտում» թեմայով առցանց դասախոսություն-քննարկումը։
Դասախոսությունը կվարի Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի արհեստական բանականության կենտրոնի աշխատակից, փ․գ․թ․, դոցենտ Օլեգ Գուրովը։
Աշխատանքային լեզուն ռուսերենն է։