Марта 11, 2026 | 11:30
Наука
Образование
Международное сотрудничество
Наука не знает границ: молодые исследователи из разных стран - в ЕГУ
Биологический факультет ЕГУ принимает студентов, магистрантов, аспирантов и докторантов из разных стран. Молодые люди из Германии, Италии, России и Казахстана проводят научные исследования, проходят стажировки и приобретают практический научный опыт в ЕГУ. Анжела Примавера (Италия), Джордж Саржевский (Россия), Фриц Камм (Германия), а также докторанты из Казахстана Нургельди Айманбетов, Куаниш Молдакашев и Кайсар Егизбай, работающие в лабораториях биологического факультета ЕГУ, участвуют в различных научно-исследовательских проектах и сотрудничают с учеными ЕГУ.
Գիտական հետազոտություններ․ կենսաթափոններից մինչև բջջային մեխանիզմներ
Ղազախստանից ժամանած դոկտորանտ Կայսարը սովորում է Աստանայի ագրոտեխնիկական համալսարանում և ԵՊՀ է եկել գիտագործնական մեկամսյա ստաժավորման։ Նրա հետազոտությունները վերաբերում են լիգնոցելյուլոզային թափոնների վերամշակմանը և դրանցից կենսաարտադրանքների ստացմանը։
«Մենք աշխատում ենք ագրոպարենային արդյունաբերության տարբեր թափոնների հետ՝ կեղևներ, կտավատ, մելասա, ճակնդեղի ժոմ, սուրճի թափոններ։ Այդպիսի թափոններից ստանում ենք կենսաջրածին, կենսաէթանոլ և կենսազանգված»,- նշում է նա։
Նույն ուղղությամբ աշխատում է նաև երկրորդ կուրսի դոկտորանտ Նուրգելդին։ Թեև հետազոտության հիմնական նպատակները համընկնում են, սակայն գիտնականները օգտագործում են տարբեր թափոններ, խառնուրդներ և բակտերիաներ։
Նրանց խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ԵՊՀ լաբորատորիաները հնարավորություն են տալիս արագ արդյունքներ ստանալու և կատարելու բազմաբնույթ փորձեր։ Խոսելով իրենց տպավորություններից՝ նրանք մատնանշում են Հայաստանի առանձնահատկությունները:
«Երբ մենք այստեղ եկանք, մեզ մոտ՝ Աստանայում, օդի ջերմաստիճանը մոտ -30 աստիճան էր, իսկ այստեղ՝ մոտ +10։ Բայց եղանակից առավել մեզ տպավորեց ԵՊՀ լաբորատոր միջավայրը։ Մենք կցանկանայինք կրկին վերադառնալ այստեղ և ավելի երկար աշխատել»,- ասում են նրանք։
Իտալիայից Հայաստան՝ գիտական համագործակցության համար
Իտալիայից ժամանած Անժելան սովորում է Բարիի համալսարանում՝ «Կենսաբանություն» կրթական ծրագրում։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրում է խմորասնկի բջիջների երեք տարբեր պոմպերի գործունեությունը, ինչը կարող է գիտական նոր արդյունքներ ապահովել և հիմք դառնալ միջազգային գիտական հրապարակումների համար։
«Այստեղ հանդիպել եմ բարձրակարգ մասնագետների և շատ հետաքրքիր հետազոտական միջավայրի։ Լաբորատորիաները հագեցած են հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մարդիկ շատ ջերմ և հյուրընկալ են»,- նշում է Անժելան։
Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացրած ժամանակը նաև անձնական ջերմ հիշողություններ է ստեղծում։ Օրինակ՝ վերջերս նա գործընկերների հետ միասին նշել է իր ծննդյան օրը։
Գիտական կամավորություն և հետազոտական նոր ուղղություններ
Ռուսաստանից ժամանած, սակայն Գերմանիայում մեծացած Ջորջը ԵՊՀ-ում աշխատում է որպես հետազոտական կամավոր։ Նրա գիտական հետաքրքրությունները կապված են հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների արձագանքի հետ։ Հետազոտության հաջորդ փուլում նախատեսվում է ուսումնասիրել այդ արձագանքի կապը մարդու միտոքոնդրիաներում տեղի ունեցող գործընթացների հետ, մասնավորապես՝ նեյրոբորբոքային հիվանդությունների ժամանակ։
«Ես այստեղ սովորում եմ լաբորատոր տարբեր մեթոդներ և արդեն սկսել եմ մասնակցել հետազոտություններին։ Թիմի մաս լինելը շատ հետաքրքիր փորձ է»,- ասում է նա։
Ջորջը շեշտում է՝ Հայաստանում իրեն հատկապես դուր է գալիս մարդկանց բաց ու ընկերասեր վերաբերմունքը, ինչպես նաև համալսարանում առկա ժամանակակից նյութատեխնիկական բազան։
Գերմանացի ուսանողի հետազոտական առաջին փորձը
Գերմանիայից ժամանած Ֆրիցը սովորում է Դրեզդենի համալսարանում՝ բակալավրիատի հինգերորդ կուրսում։ Նա ԵՊՀ է եկել երեք շաբաթով՝ կրթական ծրագրով նախատեսված պրակտիկան անցկացնելու նպատակով։
Ֆրիցը պատմում է, որ ընտրել է Հայաստանը ոչ միայն գիտական հնարավորությունների, այլև երկրի պատմության նկատմամբ ունեցած հետաքրքրության պատճառով։
«Ես նամակ գրեցի պրոֆեսոր Աննա Փոլադյանին, և նա պատասխանեց, որ հնարավոր է այստեղ անցկացնել պրակտիկան։ Այդպիսով՝ որոշեցի գալ Հայաստան»,- նշում է նա։
Լաբորատորիայում Ֆրիցը հիմնականում աշխատում է օրգանական թափոնների մշակման նախագծի շուրջ։ Նրա խոսքով՝ այստեղ կատարվող գիտափորձերը շատ հետաքրքիր են, և ինքը հնարավորություն է ստացել տեսնելու մեթոդներ ու փորձեր, որոնց նախկինում չէր հանդիպել։
Նա նաև ընդգծում է լաբորատորիայի աշխատանքային ակտիվ միջավայրը, որտեղ բազմաթիվ ուսանողներ աշխատում են իրենց առանձին հետազոտական նախագծերի շուրջ։
Միջազգային համագործակցությունը՝ գիտության զարգացման կարևոր գործոն
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ․գ․դ․, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը նշում է, որ նման համագործակցությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես համալսարանի, այնպես էլ Հայաստանի գիտական միջավայրի համար։
«Շատ կարևոր է, որ տարբեր երկրների ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ իրենց հետազոտական աշխատանքի համար ընտրում են ԵՊՀ-ն։ Դա ոչ միայն նպաստում է գիտական փորձի փոխանակմանը, այլև բարձրացնում է համալսարանի միջազգային ճանաչելիությունը»,- նշում է նա։
Կարեն Թռչունյանի խոսքով՝ նման ծրագրերը նաև հնարավորություն են ստեղծում ապագայում ոլորտում ներգրավելու երիտասարդ և հեռանկարային մասնագետների ոչ միայն Հայաստանից այլև արտերկրից։ Ավելին, վերադառնալով իրենց երկրները՝ նրանք պատմում են ԵՊՀ-ի, Հայաստանի մասին, ինչը նաև կարևոր է մեր գիտական միջավայրի միջազգայնացման և մեր երկիրը աշխարհի կարևոր գիտական կենտրոններից մեկը դարձնելու տեսանկյունից։
«Մենք միշտ ուրախ ենք մեր լաբորատորիաներում տեսնելու երիտասարդ գիտնականների։ Նրանք նոր գաղափարներ և նոր էներգիա են բերում գիտական միջավայր»,- ընդգծում է նա։








