Дата
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի հետ համագործակցությամբ՝ «Կլիմայի փոփոխությունը և երեխաները․ ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» Գլոբալ կամպուսի միջազգային համաժողովի շրջանակում։ Տեսանյութը վավերագրական աշխատանք է, որը ստեղծվել է Փոքր թատրոնի առաջին ներառական պարային խմբի մասնակցությամբ, որն իր տեսակով եզակի է Հայաստանում։