«Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի 3-րդ համարի շնորհանդեսը ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 4-րդ հարկ, 403 ընթերցասրահ
Ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթի 3-րդ համարի շնորհանդեսը:
Թերթում քննարկվում են մեր իրականության մեջ կանանց, ինչպես նաև համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրները: Համարը ներառում է բազմազան պատմություններ, զրույցներ, քննադատություններ՝ տարբեր կանանց կողմից ու նրանց մասին: