«Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառումը՝ նվիրված արդի աշխատաշուկայի միտումներին և պահանջներին:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև ս․թ․ ապրիլի 6-ը:
Գրանցման հայտը՝ այստեղ:
Միջոցառման առաջին և երկրորդ հատվածներում նախատեսվում են.
«Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» խորագրով պանելային քննարկում,
«Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» շարունակական աջակցության ծրագիր:
Մոդերատոր՝ Աննա Մաքսուդյան (ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար)
Օրվա բանախոսներ՝
Մարիանա Էդիլյան («Վիվա Արմենիա» ՓԲԸ, ՄՌԿ տնօրեն)
Նարեկ Հակոբյան («HR Drone» և «M-One» ընկերությունների համահիմնադիր)
Նելլի Փուրթոյան («Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ, ՄՌԿ բաժնի տնօրեն)
Էմմա Մարգարյան («Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, Խմբի հավաքագրման մենեջեր)
Հեղինե Միքայելյան («Ինեկոբանկ» ՓԲԸ, ՄՌԿ տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար)