ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 8-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ մարզադահլիճում կմեկնարկի ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն ՀՀ 8 բուհերի հավաքական թիմերը:
Խաղերի ժամանակացույցը ստորև.
08.04.2026-ին՝ ժամը 14:30-ին – ԵՊՀ-ՀՌՀ (Հայ-ռուսական համալսարան)
10.04.2026-ին՝ ժամը 13:30-ին – ԵՊՀ-Պլեխանովի անվ. համ. (Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ)
14.04.2026-ին՝ ժամը 15:30-ին – ԵՊՀ-ՇՊՀ (Շիրակի պետական համալսարան)
16.04.2026-ին՝ ժամը 13:30-ին – ԵՊՀ-ՀՖԿՍՊԻ (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
21.04.2026-ին՝ ժամը 13:30-ին – ԵՊՀ-ՀՖՀՀ («Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ)
24.04.2026-ին՝ ժամը 13:30-ին – ԵՊՀ-ՀՊՏՀ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)
Քառորդ եզրափակիչ
28.04.2026-ին՝ ժամը 13:30-16:30-ը
Կիսաեզրափակիչ
Մայիսին՝ ժամը 14:30-16:30-ը
Եզրափակիչ
Մայիսին՝ ժամը 14:30-16:30-ը