Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» («Orientalism») գրքի քննարկումը ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և ԵՊՀ գրադարանի համագործակցության շրջանակում տեղի կունենա գրականագետ և մշակութաբան Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» («Orientalism») գրքի քննարկումը:
Գիրքը հայերեն է լույս տեսել «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ:
Արևելք-Արևմուտք փոխհարաբերությունների, արդի քաղաքական զարգացումների և ինքնության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ քննարկման մոդերատորն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտի ավագ մասնագետ, արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը, խոսնակներն են՝ արաբագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Էլմասյանը, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Հայկ Քոչարյանը, արաբագետ, լեզվաբան, բ.գ.թ. Սամվել Կարաբեկյանը: