«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Կարլի համալսարանի (Չեխիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացների մասնակցելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի international@ysu.am էլհասցեով: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, Charles University:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 9-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (դասավանդման նպատակով) (Staff Mobility Agreement for Training) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան