«Քիմիայի մոլ-2026» գիտության դպրոցը ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 8-ին՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «Քիմիայի մոլ-2026» գիտության դպրոցը՝ նախատեսված երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, մագիստրատուրայի, բակալավրիատի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար:
«Քիմիայի մոլ-2026» գիտության դպրոցը կտևի 2 օր.
08.06.2026-ին՝ ժամը 9:30-17:00-ն,
09.06.2026-ին՝ ժամը 9:30-16:30-ը:
Գիտության դպրոցի շրջանակում տարբեր երկրների՝ միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետները հանդես կգան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև քիմիայի ժամանակակից ու հեռանկարային ուղղությունների վերաբերյալ խորհրդատվությամբ:
Փակման արարողությանը կմասնակցեն Քիմիայի ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., դոցենտ Արմեն Գալստյանը, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ք․գ․թ․, դոցենտ Աննա Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչներ և ոլորտի գործարարներ: