«Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոց
Հայաստան, Կոտայքի մ., Աղվերան
Ս․թ․ հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, Աղվերանում կմեկնարկի ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվող «Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոցը՝ նախատեսված բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների, ինչպես նաև վիճակագրությամբ, մեքենայական ուսուցմամբ և դրանց կիրառություններով հետաքրքրված մասնագետների համար:
Յոթօրյա ամառային դպրոցին կմասնակցեն մասնագետներ, դասախոսներ և ուսանողներ նաև արտերկրից:
Կբանախոսեն տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ մասնագետներ:
Աշխատանքային լեզուն անգլերենն է: