Общая информация
ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով՝
հրամայում եմ
1. Հաստատել 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների և 2026 թվականի ԵՊՀ տարեկան գործունեության պլանավորման գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներին` պահպանել ժամանակացույցում նշված աշխատանքների կատարման վերջնաժամկետները:
3. Ռազմավարական պլանավորման կենտրոնին և Ֆինանսական վերլուծությունների վարչությանը` ժամանակացույցում նշված վերջնաժամկետները ստորաբաժանումների կողմից չպահպանելը դիտարկել գործողությունների պլանների և դրանց կատարողականի գնահատման համատեքստում։
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ԵՊՀ զարգացման և նորարարության հարցերի գծով պրոռեկտորի (Մ. Հովհաննիսյան), Ֆինանսական վերլուծությունների վարչության պետի (Տ. Գալստյան) և Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրենի (Ա. Բաբաջանյան) վրա: