Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը և հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիան համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին։
Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում։
Գիտաժողովի հիմնական թեմաները՝
Հրաչյա Աճառյանի կյանքը, գործունեությունը և գիտական ժառանգությունը
հայոց լեզվի պատմություն, պատմահամեմատական լեզվաբանություն և ստուգաբանություն
բառարանագրություն և աղբյուրագիտություն
բարբառագիտություն
հատկանվանագիտություն
դասական և ժամանակակից հայերենի գրականությունը և բանասիրությունը
ձեռագրագիտություն, հնագրություն և վիմական արձանագրություններ
արևմտահայերենի քերականությունը և պատմությունը
հայատառ այլալեզու գրականություն
արևելագիտությունը և Աճառյանի ներդրումը հարակից գիտակարգերում
բանահյուսություն, մշակութային ժառանգություն և Սփյուռքի պատմություն
Գիտաժողովի հիմնական մասն արդեն ձևավորվել է հետևյալ հրավիրյալ զեկուցումներով, որոնք բաշխված են ըստ թեմատիկ նիստերի։
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ, 1876-1953
● Բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան
• Հրաչյա Աճառյան՝ մարդը և գիտնականը
● Ա.գ.թ. Անի Աճառյան
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
● Պ.գ.դ., պրոֆեսոր Մանե-Էռնա Շիրինյան
• Ավանդույթ և փոխակերպում. Աճառյանը և Հունաբան դպրոցը
● Բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գևորգյան
• Աճառյանը՝ բարբառագետ
ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
● Բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյան
• Ստուգաբանություններ. հարբուխ բառը
● Բ.գ.դ. Արմեն Պետրոսյան
• Ստուգաբանություններ
ՀԱՅ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
● Պրոֆեսոր Փիթեր Քոու (Peter Cowe)
• Աճառյանը և վկայաբանությունները
ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ
● Պրոֆեսոր Անահիտ Տօնապետեան
ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
● Պ.գ.թ. Սուսաննա Ադամյան
• Հայերեն վիմագրերի առաջին համահավաք-ժողովածուները. Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիր» և Հ. Աճառյանի «Հայարձան» աշխատությունների համեմատական քննություն
● Բ.գ.թ. Խաչիկ Հարությունյան
• Աճառյանի անձնանունների բառարանը և հայերեն ձեռագրերի հիշատակարանների կորպուսը
• Աճառյանի ձեռագրագիտական ժառանգությունը
ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
● Վիկտորյա Խուրշուդյան
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
● Բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյան
• Աճառյանը և իրանագիտությունը
● Բ.գ.թ. Հասմիկ Կիրակոսյան
- Հայատառ այլալեզու գրականություն․ Հրաչյա Աճառյանի հայեցակարգերի վերարժևորում
- Հաղորդում. Աճառյանի «Վաւերագրեր հայ-պարսկական յարաբերութեանց մասին» գրքույկը
● Պ.գ.թ. Հասմիկ Հմայակյան
• Հայերեն փանդիռն բառը
● Սեբաստիան Ֆիշեր և Իլյա Յակուբովիչ
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցների զեկուցումների շարք (ղեկավար՝ Հրաչ Մարտիրոսյան)
Գիտաժողովին զեկուցումով կամ Աճառյանի կյանքին և/կամ գիտական գործունեությանը վերաբերող կարճ հաղորդումով մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է ընդգրկի զեկուցման վերնագիրը, հեղինակի անունը, գիտական աստիճանը կամ կոչումը, հաստատությունը, էլեկտրոնային հասցեն, 300-400 բառ ընդգրկող ամփոփագիր և 4-5 բանալի բառեր։
Այս գիտաժողովից բացի՝ Աճառյանի հոբելյանին են նվիրված նաև Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի աշխատաժողովը (At the Intersection of Language and Culture: 4th Armenian Language Workshop, UCLA, մայիսի 22-23) և Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովը (ICAL13, նոյեմբեր, Փարիզ, INALCO, նոյեմբերի 18-20)։ Նախատեսվում է միավորել այս երեք գիտաժողովների արդյունքներն ու 2027 թ. ընթացքում հրատարակության պատրաստել Աճառյանին նվիրված անգլալեզու մեկ ժողովածուի տեսքով։ Հայաստանի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հայագետներին համախմբող այս ժողովածուն նպատակ ունի համակողմանիորեն վերարժևորելու Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգությունն ու դրա շարունակական նշանակությունը հայագիտության համար՝ միաժամանակ ներկայացնելով նոր հետազոտություններ, թարմ դիտարկումներ և մեթոդաբանական նոր մոտեցումներ այն բնագավառներում, որոնցում Աճառյանը հիմնարար ավանդ ունի:
Ամփոփագիրը և տվյալները անհրաժեշտ է ներկայացնել երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10/08/2026
Մասնակցության հաստատման վերջնաժամկետը՝ 31/08/2026
Հայտերն ուղարկել`
Կազմակերպիչները հոգում են արտասահմանյան հրավիրյալ մասնակիցների կեցության հարցերը։
Ճանապարհածախսը չի փոխհատուցվում:
Գիտաժողովի կազմակերպական հարցերի համակարգող՝
Բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան