Общая информация
Սույն նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու գլխուղեղի կեղևային նեյրոնային ցանցերի դինամիկան կենդանական մոդելներում՝ կիրառելով ժամանակակից երկֆոտոն նեյրոպատկերավորման և կալցիումային ազդանշանների քանակական վերլուծության մեթոդները, որոնք ներկայումս սահմանափակ հասանելիություն ունեն Հայաստանում։ Կալցիումային պատկերավորումը՝ հիմնված գենետիկորեն կոդավորված ցուցիչների վրա, հնարավորություն է տալիս իրական ժամանակում գրանցելու նեյրոնային ակտիվության փոփոխությունները տարածական և ժամանակային բարձր ճշգրտությամբ։ Հետազոտությունը ներառում է կրանիալ պատուհանի վիրահատության կիրառմամբ in vivo պատկերավորում, նեյրոնային ցանցերի ակտիվության գնահատում, ֆունկցիոնալ կապերի և նեյրոնային ենթապոպուլյացիաների փոխազդեցության վերլուծություն։ Վերապատրաստումը ուղղված է երկֆոտոն նեյրոպատկերավորման, տվյալների հավաքագրման և կալցիումային ազդանշանների քանակական մշակման հմտությունների զարգացմանը: Նախագիծը նպատակ ունի ներդնելու ժամանակակից նեյրոպատկերավորման մեթոդներ՝ հիմք ստեղծելով գիտական կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության համար։
Մենթոր
Ուիլյամ Զեյգեր - M.D., Ph.D., Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան