Ի՞նչ է իրականում սպասում գործատուն քեզնից, երբ դեռ նոր ես սկսում կարիերադ։
Փորձը քիչ է, CV-ն՝ դեռ կարճ, իսկ աշխատանքի հայտարարություններում պահանջները երբեմն անվերջ են թվում։ Բայց ի՞նչն է իրականում կարևոր գործատուի համար, երբ դիմում ես առաջին աշխատանքի կամ պրակտիկայի համար։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի ժամանակ «Կարիերայի լաբորատորիա» հարթակի առաջին փուլում հենց այս հարցերի պատասխաններն ենք փնտրելու։
«Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները» պանելային քննարկման ընթացքում առաջատար ընկերությունների HR մասնագետների հետ կխոսենք՝
- ինչի՞ն են առաջինը ուշադրություն դարձնում սկսնակ մասնագետ ընտրելիս,
- որքանո՞վ են կարևոր փորձը, կրթությունը և CV-ն,
- ո՞ր հմտություններն են իրականում տարբերակում թեկնածուներին,
- և ի՞նչ կարող ես անել դեռ համալսարանում՝ աշխատաշուկայում առավել պատրաստված հայտնվելու համար։
Սա պարզապես քննարկում չէ, որտեղ դու լինելու ես լսողի դերում։
Կարող ես հարցեր տալ հենց գործատուներին, քննարկել այն իրավիճակները, որոնց արդեն հանդիպել ես կամ որոնց պատճառով անհանգստանում ես, և հասկանալ՝ ինչն արժե զարգացնել հենց հիմա։
Իսկ սա «Կարիերայի լաբորատորիա» հարթակի միայն առաջին փուլն է։
Հաջորդիվ քեզ սպասում են նաև՝
HR խորհրդատվական անկյուններ՝ անհատական աշխատանքի և հետադարձ կապի համար,
«Զրուցարագ»՝ գործատուների հետ կարճ ու նպատակային հանդիպումների համար։
Եթե ուսանող ես կամ նորավարտ մասնագետ ու փորձում ես հասկանալ՝ ինչպես սկսել կարիերադ ավելի վստահ, սկսի՛ր այստեղից։