«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ.։ Կոմբինատի գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է։ Ներկայում արդյունահանվում է տարեկան 22 մլն տոննա հանքաքար։
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը ստանձնել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և երկրի տնտեսության մեջ ներդրում ունենալու հստակ առաքելություն` միաժամանակ պահպանելով կայուն զարգացման սկզբունքները և չափանիշները։