ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարության քաղաքականությունը հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ՝ ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության և խաղային գործի ոլորտներում։
Նախարարությունը մշակում և իրականացնում է նաև ֆինանսատնտեսական, վարկային և ֆինանսական շուկայի միասնական քաղաքականությունը, ինչպես նաև ապահովում է այդ քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը։
Նախարարության գործունեության ոլորտներն են նաև թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորումը և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորումը։
Ավելին՝ www.minfin.am