Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը ենթակա պետական մարմին է, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով մատուցում է սոցիալական ոլորտին առնչվող ծառայություններ։
ՄՍԾ-ի գործունեության կարևոր ուղղություններից են աշխատանքը և զբաղվածությունը։ Այս ուղղությամբ Ծառայությունն իրականացնում է միջոցառումներ՝ աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում նրանց ներգրավվածության և կայուն զբաղվածությանը միտված պայմանների ստեղծման ուղղությամբ։
Զբաղվածության ոլորտում Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է՝
աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում և զբաղվածության ապահովման անհատական ծրագրի կազմում,
աշխատանք փնտրող անձի հաշվառում, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում գործազուրկի կարգավիճակի տրամադրում, կասեցում, վերականգնում կամ դադարեցում,
աշխատանք փնտրողի և գործատուի միջև աշխատանքի տեղավորման միջնորդություն, ինչպես նաև աշխատանք փնտրողներին խորհրդատվության և գործատուների մոտ ուղղորդման տրամադրում,
զբաղվածության պետական ծրագրերի իրականացում և քաղաքացիների՝ իրենց կարիքներին համապատասխան ծրագրերում ընդգրկման աջակցություն,
մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներ, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման կարիքի գնահատում,
աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և կանխատեսում, աշխատուժի առաջարկի և պահանջարկի գնահատում,
նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և հրապարակում, ինչպես նաև գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի և աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության ու մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
Ծառայությունը նաև համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, հասարակական կազմակերպությունների, աշխատանքի տեղավորման և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ՝ զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով։
Այսպիսով, Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ուղղության գործունեությունը միտված է ոչ միայն աշխատանք փնտրող անձին համապատասխան աշխատանքի հնարավորության հետ կապելուն, այլև նրա կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանը, անհրաժեշտ ծրագրերում ընդգրկմանը և կայուն զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։
ՀՀ-ում գործում է 49 տարածքային կենտրոն։
Ավելին՝ www.social.welfare.gov.am