«Evolution»-ը շուկայում առաջատար շվեդական ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին և ներառված է «Nasdaq Nordic»-ում (EVO)։ Ընկերությունը համաշխարհային մասշտաբով զարգացնում և տրամադրում է նորարարական ապրանքներ և ծառայություններ առցանց խաղատների համար։ Ընկերության լուծումները հնարավորություն են տալիս օպերատորներին ամբողջ աշխարհում իրենց խաղացողներին առաջարկելու աննախադեպ առցանց խաղային փորձ։
Աշխարհի 40-ից ավելի վայրերում գործող ավելի քան 22,000 աշխատակիցները զբաղվում են տարբեր ոլորտներով, ինչպիսիք են՝
խաղերի մշակում և նորարարություն,
ծրագրային ապահովման մշակություն,
«Live» խաղերի ներկայացում և հոսթինգ,
ստուդիայի կառավարում,
ՏՏ և աջակցության ծառայություններ։
Ընկերության դինամիկ և ստեղծագործական միջավայրը մշտապես խթանում է նորարարությունը և առաջարկում է եզակի հնարավորություններ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական աճի համար։
«Evolution Armenia»-ի մասին
«Evolution Armenia»-ն, որը հիմնադրվել է 2020 թվականին, «Evolution»-ի գլոբալ ցանցում ամենանոր և ամենաարագ զարգացող ստուդիաներից մեկն է։
Նպատակ ունենալով դառնալու Հայաստանի առաջատար գործատուներից մեկը՝ «Evolution Armenia»-ն ապահովում է ճկուն, ներգրավող և մրցանակաբեր կարիերայի հնարավորություններ երիտասարդ տաղանդների համար։