«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն ըմպելիքների աշխարհի ամենախոշոր շշալցնող ընկերության մի մասն է։ Այն «Կոկա-Կոլա» ընկերության շշալցնող գործընկերն է: «Կոկա-Կոլա» ընկերությունը արտադրում և իր շշալցնող գործընկերներին է վաճառում խտանյութեր, հիմքեր և օշարակներ, սեփականության իրավունքով տիրապետում է ապրանքանիշերին և պատասխանատու է սպառողների ապրանքանիշային շուկայավարման նախաձեռնությունների համար:
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում Հայաստանում 1996 թվականից ի վեր՝ ներկայացնելով գազավորված և չգազավորված ըմպելիքների լայն և պարբերաբար թարմացվող տեսականի։
Ավելին՝ www.am.coca-colahellenic.com