Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտն իր գործունեության ավելի քան իննսուն տարիների ընթացքում գիտական հանրույթի հետևողական աշխատանքի շնորհիվ դարձել է առաջատար և խոշոր գիտական հաստատություն:
Ինստիտուտում հիմնարար և կիրառական նշանակության արժեքավոր հետազոտություններ են կատարվել հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև բուսաբանական այգիներում (Երևանի, Վանաձորի և Սևանի) բույսերի ներմուծման ու կլիմայավարժեցման ուղղություններով։
Գործունեության հիմնական ոլորտներն են՝
Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական ռեսուրսների հետազոտություն,
հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում,
բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում,
Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրություն համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:
Ավելին՝ www.botany.am