ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության մարմին է, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման ապահովումը։
Նախարարության նպատակն է նաև կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանը, հարմարվողականությանն ուղղված քաղաքականության իրականացումը, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման ապահովումը։
Նախարարությունն ապահովում է նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացումը, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովումը, ինչպես նաև շրջակա միջավայրի ու բնական պաշարների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրերի ու ռեգիստրերի վարումը։
Նախարարության գործունեության շրջանակում են նաև շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովումը, ինչպես նաև էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովումը։
Ավելին՝ www.environment.gov.am