Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
Ընթանալով թվայնացման ճանապարհով և մատուցելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ՝ Ամերիան ներդրել է մի շարք նորարարական ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք՝ ձևավորելով մարդու տարատեսակ պահանջների բավարարմանն ուղղված դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր։
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար՝ ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով։