Ֆրանկոֆոն համալսարանների գործակալությունը (AUF) ներկայացնում է գիտական, կրթական և մասնագիտական մի շարք հնարավորություններ՝ նախատեսված ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և կրթության ոլորտի մասնագետների համար։
Գիտական ֆրանկոֆոնիայի 2026 թվականի համաշխարհային շաբաթ
Գիտական ֆրանկոֆոնիայի համաշխարհային շաբաթվա (SMFS) 6-րդ թողարկումը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 12–15-ը՝ Մարոկկոյի Ագադիր քաղաքում։ Միջոցառման շրջանակում կանցկացվեն Գիտական ֆրանկոֆոնիայի 6-րդ համաժողովը, 6-րդ նախարարական համաժողովը, Երիտասարդության 4-րդ համագումարը և Համագործակցության ծրագիրը։
Ծրագրին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն գիտական հետազոտությունների 5-րդ սիմպոզիումը (SRSF-ECO 2026) տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ Բուխարեստի տնտեսագիտական հետազոտությունների ակադեմիայում (ASE)։
Միջոցառումը նպատակ ունի խթանելու միջգիտակարգային փոխանակումները, հետազոտական համագործակցությունը և գիտական աշխատանքների արժևորումը։
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. սեպտեմբերի 21-ը։
Մասնակցության մանրամասների համար անցնել հետևյալ հղումով:
«Իմ թեզը 180 վայրկյանում» (MT180) մրցույթը հնարավորություն է տալիս ֆրանսերենով և մեկ սահիկի (սլայդի) օգնությամբ ընդամենը 180 վայրկյանում ներկայացնելու իրենց հետազոտության թեման՝ մասնագիտական ժյուրիի և ոչ մասնագիտական լսարանի առջև։ Սա հնարավորություն է հանրայնացնելու սեփական գիտական աշխատանքը, զարգացնելու գիտության հաղորդակցման հմտությունները և միջազգային մակարդակում ներկայացնելու սեփական համալսարանը։ Տարածաշրջանային եզրափակիչը տեղի կունենա առցանց 2026 թվականի հոկտեմբերի 6-ին։
Հայտադիմումների վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 6-ը։
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով:
Կրթական ղեկավարների համար հեռավար վերապատրաստման ծրագրի հնարավորություն
AUF-ը հայտարարում է հեռավար վերապատրաստման մոդուլի մշակման և վարման հնարավորություն՝ ուղղված կրթական քաղաքականության, ինստիտուցիոնալ արժևորման, շահերի պաշտպանության և ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտներում փորձառու մասնագետներին։
Հայտադիմումների վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 6-ը։
Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Հաագայի 2027 թվականի միջբուհական բանավեճի մրցույթ
Corax հիմնադրամի կողմից կազմակերպվող Հաագայի միջբուհական բանավեճի մրցույթը 2027 թվականին կանցկացվի 6-րդ անգամ։ Մրցույթի թեման է «Գաստրոնոմիան ֆրանկոֆոնիայի երկրներում»։ Մրցույթին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների ուսանողներ։
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 15-ը։
Մանրամասները՝ այստեղ:
Հեռավար ուսուցման ծրագրերը նախատեսված են ֆրանսախոս ուսանողների համար և ներառում են աջակցության տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ վիրտուալ շարժունության աջակցություն առավել արժանի կամ ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող թեկնածուների համար, անհատական ուղեկցում ուսման ընթացքում և AUF-ի կենտրոններից անվճար օգտվելու հնարավորություն։
Հավելյալ տեղեկությունների և այլ հնարավորություններին ծանոթանալու համար այցելել Ֆրանկոֆոն համալսարանների գործակալության պաշտոնական կայք՝ www.auf.org։