Встреча с профессором Токийского университета Эйзабуро Танакой
Ս․թ․ մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլետի 311 լսարանում տեղի կունենա հանդիպում Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Էյզաբուրո Տանակայի հետ։
Հանդիպման ընթացքում Էյզաբուրո Տանական հանդես կգա «Ինչպես աջակցել երեխաների հոգեկան առողջությանը բնական և մարդածին աղետներից հետո․ հոգեբանական առաջին օգնությունից մինչև տրավմային ուղղված կոգնիտիվ-վարքաբանական թերապիա» թեմայով դասախոսությամբ։
Պրոֆեսոր Էյզաբուրո Տանական Տոկիոյի համալսարանի խորհրդատվության և աջակցության ծառայությունների հետազոտական կենտրոնի հոգեբուժության և հանրային առողջության ոլորտի առաջատար գիտնական է։ Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են գլոբալ հոգեկան առողջությունը, բարեկեցությունը, սոցիալական անհավասարությունը, հումանիտար ճգնաժամերը, ինչպես նաև բնական և մարդկային գործոններով պայմանավորված աղետներից հետո հոգեկան առողջության խնդիրները։
Պրոֆեսորի մասին ավելին՝ այստեղ։
Մուտքն ազատ է։