Тип:
Магистр
Профессия:
022801.05.7 - Արևելագիտություն
Специализация:
022801.05.7 - Թյուրքական պատմաբանասիրություն
Присвоенная квалификация:
Արևելագիտության մագիստրոս
Учебный год программы:
2025/2026
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Մագիստրոսական ծրագրին դիմող անձը պետք է ունենա փաստաթղթով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթություն:
022801.00.7 ՝ <<Արևելագիտություն>> մասնագիտության գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք մագիստրատուրա են ընդունվուըմ մրցույթային կարգով՝ ըստ ԵՊՀ-ում գործող կարգի: Այլ մասնագիտությունների գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք կարող են մասնակցել մագիստրատուրայի մրցույթին՝ տվյալ մասնագիտության բակալավրի պետական քննական ծրագրին համապատասխանող քննությունը հանձնելուց հետո:
Ընդունելությունը կատարվում է ըստ <<ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունման կարգ>>-ի (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշմամբ)։

2. Цели (назначение)
·ուսանողին տրամադրել թյուրքալեզու և հարակից տարածաշրջանների էթնոլեզվական, կրոնական արժեհամակարգային, աշխարհաքաղաքական, սոցիալ-մշակութային բնույթի գիտելիքներ և իմացություն։
·ձևավորել էթնոլեզվական, կրոնա-մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական բնագավառներում միջառարկայական գիտելիքները կիրառելու հմտություն՝ թյուրքալեզու և հարակից տարածաշրջանների զարգացման հիմնական միտումներն ուրվագծելու համար։
·ձևավորել գիտական, գիտամանկավարժական և մասնագիտական այլ բնագավառներում աշխատելու և տարբեր հետազոտությունների արդյունքների վերլուծություն կատարելու կարողություն:
·ձևավորել թարգմանչական աշխատանք (թուրքերեն գրավոր և բանավոր) կատարելու հմտություն:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- վերարտադրել ժամանակակից թյուրքագիտության՝ որպես հումանիտար մի շարք դիսցիպլինների հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող համարկված գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները.
- մատնանշել արևելագիտության ու թյուրքագիտության բնագավառի հիմնական դրույթները, տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը, հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները.
- ներկայացնել գիտամանկավարժական, թարգմանչական բնագավառներում տարաբնույթ ծրագրերի կիրառության առանձնահատկությունները.
- լուսաբանել թյուրքագիտությանը՝ որպես գիտության բնագավառ, որը նպաստում է միջմշակութային և ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակմանը՝ նախադեպերի քննության հենքի վրա.
- քննարկել թուրք-մուսուլմական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոլոգիական մոտեցումները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կիրառել տեղեկատվության հավաքագրման, պահպանման և մշակման համակարգչային հմտությունները.
- օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները թյուրքագիտության տարբեր բնագավառներում.
- ծավալել ինքնուրույն մասնագիտական (թարգմանչական) գործունեություն, ինչպես նաև որոշակի ղեկավարության ներքո իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական ոլորտում.
- կատարել թիմային աշխատանք.
- կիրառել գիտելիքները պրակտիկայում, ձևակերպել խնդիրներ և լուծել:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- տարբեր աղբյուրներից հայթայթել տեղեկատվություն և վերլուծել.
- բանավոր և գրավոր հաղորդակցվել մասնագիտական հանրության հետ.
- ձևակերպել բանավոր և գրավոր խոսքը մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ.
- պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
Գիտելիքների ստուգումն ու գնահատումը կատարվում է հետևյալ ձևերով.
ա) Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
դ) ստուգարք:

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական գիտելիքները կիրառել և´ պետական, և´ մասնավոր սեկտորներում: Մասնավորապես` ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, պաշտպանության, մշակույթի նախարարություններում, ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, գիտական, վերլուծական ոլորտներում, հեռուստատեսությունում և ռադիոյում, տուրիզմի, բիզնեսի ոլորտներում: Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են Գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և այլ պետական ու մասնավոր բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:
6. Ресурсы и формы для поддержки обучения
1.ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ
2.հեռաուսուցմամբ և առցանց դասախոսություններ
3.համացանցային ռեսուրսներ
4.էլեկտրոնային ռեսուրսներ:
5.տպագիր ռեսուրսներ

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնյայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը (2016-2020թթ.):
Բացի այդ, նեղ մասնագիտական առումով սույն ծրագրի մշակման և վերամշակման համար կիրառվել են՝
1. Концепции современного востоковедения, Санкт-Петербург, 2009.
2. Главы из истории московского востоковедения: Лазаревский институт, Московский институт востоковедения, МГИМО, Москва, 2015.
3. Саркисян Е., Из истории туркологии в советской Армении, Մերձավոր Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հատոր 12, էջ 248-274
4. Гордлевский В.А. Избранные сочинения. Том 1., Москва, 1960.
5. Гордлевский В.А. Избранные сочинения. Том 2., Москва, 1961.
6. Гордлевский В.А. Избранные сочинения. Том 3., Москва, 1962.
7. Гордлевский В.А. Избранные сочинения. Том 4., Москва, 1968.

8. Требования к академическому персоналу
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
●Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
●Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
●Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
●Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
●Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
●Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
●Օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
●Բազային համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում),
●Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
●Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։
Այլ կարողություններ
●Հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
●Թիմային աշխատանք կատարելու ունակություն։
Մասնագիտական կարողություններ
●Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
●Թյուրքագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
●Արևելագիտություն ու, մասնավորապես, թյուրքագիտության բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
●Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
●Թյուրքալեզու երկրների ու ժողովուրդների մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացին գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
●Թուրքերենի ու ադրբեջաներենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
●Թուրքերենի ու ադրբեջաներենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար)։
2.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
●Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտության (մասնավորապես՝ թյուրքագիտության) ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
●Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական հոդվածի հրատարակություն գրախոսվող պարբերականում և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
●Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
●Թուրքերենի ու ադրբեջաներենի դասավանդելու համար առնվազն C1 մակարդակին համապատասխան իմացություն։
Մանկավարժական փորձ
●Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
●Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
●Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կամ հարակից ոլորտներում։
Այլ պահանջներ
●Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար):

9. Подробнее о программе
2008թ-ից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործում էին «Թուրքիայի պատմություն», «Թուրքական բանասիրություն» և «Օսմանագիտություն» մագիստրոսական ծրագրերը, որոնք 2015 թվականին միավորվեցին և ծրագիրը անվանվեց «Թյուրքական պատմաբանասիրություն»: Դա պայմանավորված էր մի կողմից օբյեկտիվ իրողություններով, իսկ մյուս կողմից շուկայի և պահանջարկի վերլուծությամբ: