Уровень образования (бакалавр/магистр):
Бакалавр
Название образовательной программы и код специальности:
032101.01.6 - Լրագրություն
Специализация:
032101.01.6 - Լրագրություն
Присвоенная квалификация:
Լրագրության բակալավր
Учебный год начала программы:
2026/2027
Форма обучения (очная/заочная):
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Требования к поступающим (критерии приема)
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»:
2. Цели (назначение)
· պատրաստել լրագրության, մեդիայի և հաղորդակցության ոլորտների վերաբերյալ հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ ունեցող մասնագետներ,
· զարգացնել տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, ստուգման և տարբեր մեդիահարթակների համար բովանդակության ստեղծման մասնագիտական կարողություններ,
· ձևավորել թվային և նորարարական մեդիամիջավայրում, այդ թվում՝ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ, արդյունավետ և պատասխանատու գործունեություն իրականացնելու հմտություններ,
· զարգացնել քննադատական մտածողություն, ստեղծագործական մոտեցումներ, հետազոտական մշակույթ և շարունակական ուսումնառության կարողություն,
· ձևավորել մասնագիտական էթիկայի, սոցիալական պատասխանատվության, մարդու իրավունքների և հանրային շահի սկզբունքներով առաջնորդվող մասնագետներ։

3. Результаты обучения по программе
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել մեդիադաշտի հիմնարար հասկացությունները, զարգացման ընթացքը, գործառույթներն ու գործիքակազմը` տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցներից մինչև առցանց հարթակներ
- Սահմանել լրագրության և հարակից մասնագիտությունների առանձնահատկությունները, մեդիաարտադրության փուլերը և խմբագրական գործընթացի կառուցվածքը,
- Ներկայացնել լրագրողական էթիկայի, ԶԼՄ օրենսդրության, հանրային կապերի և գովազդի հիմնական սկզբունքները՝ ներառելով հայրենական և միջազգային փորձը
- Ներկայացնել մեդիաազդեցության և մեդիահոգեբանության ժամանակակից տեսություններն ու մոդելները՝ տարբեր սոցիալական խմբերի վրա ազդեցության համատեքստում
- Նկարագրել համաշխարհային առաջատար լրատվամիջոցների գործունեությունը, լրատվական քաղաքականությունը, լրագրողական պրակտիկաները և տեխնիկաները
- Բացատրել կոնվերգենտ մեդիայի ձևավորման, կայացման ընթացքը և նորարարական մեդիապրակտիկաների զարգացման օրինաչափությունները
- Ներկայացնել փաստերի ստուգման ժամանակակից մեթոդները, տարբերակել հավաստի և կեղծ տեղեկատվությունը, ճանաչել մեդիամանիպուլյացիաները և մասնագիտական չափանիշների կիրառման ձևերը
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել փաստերի հավաքման, ստուգման և մշակման ավանդական և առաջադեմ մեթոդները լրագրողական նյութերի պատրաստման ընթացքում
- Պատրաստել տպագիր, տեսալսողական և մուլտիմեդիա լրագրողական նյութեր՝ կիրառելով պատմասության ժամանակակից ոճեր և տեխնիկաներ
- Վերլուծել մեդիատեքստերը և տեղեկատվական հոսքերը՝ տարբերակելով առաջնային և երկրորդական տեղեկությունները և ձևակերպելով հիմնավորված եզրակացություններ
- Կազմակերպել և պլանավորել մեդիաարտադրության գործընթացը՝ հաշվի առնելով խմբագրական ռազմավարությունը, լսարանի առանձնահատկությունները և մեդիամիջավայրի կառավարման սկզբունքները
- Կիրառել մեդիակառավարման և մեդիամարքեթինգի գործիքներ՝ բովանդակության տարածման, լսարանի ներգրավման և նախագծերի արդյունավետության գնահատման նպատակով
- Օգտագործել թվային և մուլտիմեդիա գործիքներ՝ ձայնագրում, նկարահանում, մոնտաժ և բովանդակության հեռարձակում ապահովելու համար
- Ներկայացնել փորձագիտական առաջարկություններ հաղորդակցական և մեդիագործընթացները բարելավելու և մասնագիտական արդի լուծումներ մշակելու համար
- Նախագծել և իրականացնել մասնագիտական թեմայով հետազոտություններ՝ պահպանելով գիտական էթիկան և միջազգային ուղենիշները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ մշակելու և ներկայացնելու տվյալները լիարժեք, հստակ և փաստարկված կերպով
- Արժևորել թիմային աշխատանքի, գրագետ հաղորդակցման և ժամանակի կառավարման կարևորությունը մեդիաարտադրական աշխատանքներում
- Կիրառել գիտելիքները և հմտությունները անկախ, պատասխանատու և ստեղծարար ձևով՝ անծանոթ և/կամ բարդ իրավիճակներում նորարարական լուծումներ առաջարկելու համար
- Օժանդակել խմբագրական աշխատանքի կազմակերպմանը՝ արժևորելով թիմային աշխատանքը, ժամանակի և ռեսուրսների ճիշտ օգտագործումը
- Իրականացնել ինքնուրույն ուսումնառություն և շարունակական մասնագիտական զարգացում՝ օգտագործելով մայրենի և օտար լեզուներով մասնագիտական աղբյուրներ։
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշված են կրթական ծրագրի դասընթացների համառոտագրերում (նկարագրիչներում):

5. Карьерные возможности выпускников
Շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել հետևյալ ոլորտներում.
• տպագիր, հեռարձակվող և առցանց լրատվամիջոցներում,
• թվային և մուլտիմեդիա մեդիահարթակներում,
• լրատվական գործակալություններում,
• հեռուստատեսային, ռադիո, փոդքասթային և այլ մեդիաարտադրության ոլորտում,
• պետական, հասարակական, միջազգային և մասնավոր կազմակերպությունների հաղորդակցության, հանրային կապերի և մամուլի ծառայություններում,
• սոցիալական մեդիայի կառավարման և թվային հաղորդակցության ոլորտում,
• փաստերի ստուգման, մեդիամոնիթորինգի և տեղեկատվության վերլուծության ոլորտներում,
• մեդիահետազոտությունների, մեդիախորհրդատվության և հարակից մասնագիտական գործունեության ոլորտում։
Ծրագիրը նաև հնարավորություն է ընձեռում շարունակելու կրթությունը լրագրության, մեդիայի, հաղորդակցության և հարակից ոլորտների մագիստրոսական կրթական ծրագրերում։

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության արդյունավետ կազմակերպման և ծրագրային ուսումնառության արդյունքների ձեռքբերման նպատակով ուսանողներին տրամադրվում են անհրաժեշտ նյութատեխնիկական, տեղեկատվական և ակադեմիական ռեսուրսներ, մասնավորապես՝
• մասնագիտացված լսարաններ և տեխնիկապես հագեցած ուսումնական միջավայր,
• համակարգիչներով, թվային ուսուցման միջոցներով և էլեկտրոնային գրատախտակներով հագեցած ուսումնական տարածքներ,
• մուլտիմեդիա լաբորատորիա, ինչպես նաև ձայնագրման, մոնտաժի և բովանդակության արտադրության տեխնիկական միջոցներով ապահովված հեռուստատեսային և ռադիոստուդիաներ,
• journalist.am ուսումնական առցանց պարբերականի և InnoMedia ուսումնական հեռուստաընկերության խմբագրությունների հնարավորությունների օգտագործում՝ խմբագրության աշխատանքի մոդելի վրա հիմնված և փորձառահեն ուսուցման ապահովման նպատակով,
• լրագրողական, մուլտիմեդիա և թվային բովանդակության ստեղծման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական միջոցների կիրառում,
• պրակտիկ, նախագծահեն և փորձառահեն ուսուցման հնարավորություններ,
• ոլորտի գործող մասնագետների, մեդիակազմակերպությունների և գործընկեր կառույցների ներգրավում ուսումնական գործընթացում,
• ակադեմիական խորհրդատվության, մենթորության և հետադարձ կապի մեխանիզմներ,
• ուսանողների ներգրավում հետազոտական, ստեղծագործական և մեդիաարտադրական նախագծերում։

7. Образовательные стандарты и/или ориентиры, использованные для разработки программы
«Լրագրություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները:
Ծրագիրը մշակելիս որպես կողմնորոշիչ են հանդիսացել լրագրության և լրագրագիտության ազգային և միջազգային ժամանակակից տեսական և մեթոդաբանական ձեռքբերումները, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված փոխակերպումները, հաշվի են առնվել օտարերկրյա առաջատար բուհերի համանման ծրագրերը:

8. Требования к академическому персоналу
Ծրագրի դասախոսական կազմում ընդգրկվում են լրագրության, մեդիայի, հաղորդակցության և հարակից ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք՝
• ունեն առնվազն մագիստրոսի աստիճան (տեսական և հետազոտական ուղղվածություն ունեցող դասընթացների դեպքում նախապատվությունը տրվում է գիտական աստիճան ունեցող մասնագետներին),
• տիրապետում են դասավանդվող ոլորտի ժամանակակից տեսական, մեթոդաբանական և գործնական զարգացումներին,
• ունեն համապատասխան դասավանդման և/կամ մասնագիտական գործունեության փորձ,
• կիրառում են ուսանողակենտրոն, ակտիվ, ներառական և ժամանակակից դասավանդման մեթոդներ,
• տիրապետում են թվային կրթական գործիքներին և ուսուցման նորարարական տեխնոլոգիաներին,
• ներգրավված են գիտահետազոտական և մասնագիտական գործունեության մեջ և նպաստում են ոլորտի զարգացմանը,
• մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների, որակավորման բարձրացման և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի,
• պահպանում են ակադեմիական ազնվության, մասնագիտական էթիկայի և որակի ապահովման սկզբունքները,
• նպաստում են կրթական ծրագրի պարբերական գնահատման, բարելավման և շարունակական զարգացման գործընթացներին։
Գործնական ուղղվածություն ունեցող դասընթացներում կարող են ներգրավվել նաև ոլորտի փորձառու մասնագետներ, որոնք ունեն նշանակալի մասնագիտական ձեռքբերումներ, համապատասխան աշխատանքային փորձ և արդիական գործնական գիտելիքներ։

9. Дополнительная информация о программе
չկա