
Международное право
Магистерская программа
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500.000 դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավական ուսումնասիրությունների մագիստրոս:
Ծրագրի նպատակներն են.
Պատրաստել միջազգային իրավունքի ոլորտի խոր գիտելիքներով և հմտություններով դիվանագիտական, հյուպատոսական, հանրային կառավարման և այլ ոլորտների մասնագետներ։ Տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային իրավունքի համակարգի և հիմնական ինստիտուտների, միջազգային կառույցների ընթացակարգերի, ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ մասնակցությամբ վեճերի և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Ձևավորել միջազգային իրավունքի ոլորտի օրենսդրության մշակման, մեկնաբանման և կիրառման հմտություններ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթեր կազմելու, իրավատեխնիկական կանոնները կիրառելու կարողություններ: