Միջազգային իրավունք
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500.000 ՀՀ դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավական ուսումնասիրությունների մագիստրոս:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել միջազգային իրավունքի ոլորտի խոր գիտելիքներով և հմտություններով դիվանագիտական, հյուպատոսական, հանրային կառավարման և այլ ոլորտների մասնագետներ, ինչպես նաև տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային իրավունքի համակարգի և հիմնական ինստիտուտների, միջազգային կառույցների ընթացակարգերի, ինտեգրացիոն գործընթացների, միջազգային տարբեր ատյաններում ՀՀ մասնակցությամբ վեճերի և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Հիմնական նպատակներից է ձևավորել միջազգային իրավունքի ոլորտի օրենսդրության մշակման, մեկնաբանման և կիրառման հմտություններ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթեր կազմելու, իրավատեխնիկական կանոնները կիրառելու կարողություններ: