Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042802.02.7 - Իրավական ուսումնասիրություններ
Մասնագիտացումը՝
042802.02.7 - Միջազգային իրավունք
Շնորհվող որակավորումը՝
Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել միջազգային իրավունքի ոլորտի խորը գիտելիքներով և հմտություններով դիվանագիտական, հյուպատոսական, հանրային կառավարման և այլ ոլորտների մասնագետների, ովքեր կտիրապետեն միջազգային իրավունքի համակարգի և հիմնական ինստիտուտների, միջազգային կառույցների ընթացակարգերի, ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ մասնակցությամբ վեճերի և դրանց լուծման ուղիների վերաբերյալ համակողմանի գիտելիքների։
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել ՀՀ արտաքին հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, տարբերակել ՀՀ արտաքին հարաբերությունների ներպետական և արտասահմանյան մարմինների գործառույթները, ինչպես նաև՝ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների գործունեության առանձնահատկությունները։
- Ներկայացնել միջազգային իրավունքի առանձին ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկությունները, միջազգային իրավունքի սուբյեկտների համակարգը, սկզբունքներն ու առանձնահատկությունները։
- Բացատրել Եվրոպական տարածաշրջանում գործող մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավական համակարգերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործերի քննության ընթացակարգերը, միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները և ինստիտուտները։
- Նկարագրել ապաստանի իրավունքի և փախստականների միջազգային իրավական պաշտպանության առանձնահատկությունները, ինչպես նաև՝ հասարակության առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմների յուրահատկությունները։
- Նկարագրել միջազգային իրավական պատասխանատվության, միջազգային և միջազգային բնույթի հանցագործությունների առանձնահատկությունները, միջազգային քրեական արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությունը։
- Ներկայացնել միջազգային տնտեսական իրավունքի և ներդրումային իրավունքի առանձնահատկությունները, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ներպետական իրավակարգավորումները և ներդրումների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև՝ ներկայացնել միջազգային վեճերի հաշտեցման գործընթացները։
- Բացատրել միջազգային իրավունքի ոլորտում հետազոտությունների իրականացման մեթոդները, պետաիրավական երևույթների ընդհանուր օրինաչափությունները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Նախագծել և մշակել միջազգային իրավունքի ոլորտին առնչվող պետական քաղաքականության և ռազմավարական փաստաթղթեր, օրենսդրական բարեփոխումների առաջարկություններ:
- Իրականացնել խորհրդատվություն միջազգային-իրավական հիմնախնդիրների, մարդու իրավունքների միջազգային պաշտպանության, տնտեսական հարաբերությունների և ներդրումների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
- Մշակել առաջարկություններ ԵՄ-ի կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:
- Գնահատել տարբեր ոլորտների միջազգային փաստաթղթերի իմպլեմենտացիայի վիճակը Հայաստանի Հանրապետությունում` համեմատելով այլ երկրների պրակտիկայի հետ:
- Կազմել կամ աջակցել միջազգային իրավունքի ատյաններում ՀՀ-ի կողմից ներկայացվող նյութերի և փաստաթղթերի կազմմանը։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային):
- պահպանելու մասնագիտական էթիկայի կանոնները
- արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս.
- Պատրաստել գրավոր նյութեր՝ հատուկ հոդվածներ, հայցադիմումներ:
- տրամաբանորեն հիմնավորել միջազգային իրավունքի դաշտում ներկայացված տեսակետները, այդ թվում՝ բանավեճերի ընթացքում:
4. Գնահատման ձևերը
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվան երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 նալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվան մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 նալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննությունով ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվան երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 նալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են դասընթացի նկարագրիչով նախատեսված կարգով:
· Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության արդյունքում։

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Միջազգային իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի մարմիններում, մասնավոր ընկերություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում։ Ի թիվս այլնի, շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
● ՀՀ կառավարություն (Նախարարությունների արտաքին կապերի և արարողակարգի համար պատասխանատու ստորաբաժանումներում պաշտոններ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում պաշտոններ),
● ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայություններ (դեսպան, հյուպատոս և այլն),
● ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (Միջազգային համագործակցության վարչությունում պաշտոներ),
● Օրենսդիր մարմին (ՀՀ Ազգային ժողով-Արտաքին կապերի վարչության աշխատակից և այլն),
● Միջազգային կառույցներ և կազմակերպություններ (Ծրագրի համակարգող, վերլուծաբան և այլն),
● Կրթական և իրավական հետազոտական կազմակերպություններ (հետազոտող, գիտաշխատող և այլն)։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ։
ժամանակակից համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Ծրագրի մշակման ժամանակ որպես ուղեցույց ընտրվել են ՀՀ Որակավորումների ազգային շրջանակը, ինչպես նաև Վաշինգտոնի իրավունքի դպրոցի, Յել համալսարանի, Դրեքսելի Մասաչուսեթս նահանգի Հյուսիսարևելյան համալսարանի իրավաբանական դպրոցում և այլ բուհեր նմանատիպ մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջները և ուղենիշերը:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· միջազգային իրավունքի ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· միջազգային իրավունքի, միջազգային և դիվանագիտական հարաբերությունների, քաղաքագիտության ոլորտների գնահատողական և վերլուծական հետազոտությունների իրականացման կարողություն,
· թիրախային լսարանների առանձնացնելու և դրանց հետ ռազմավարական հաղորդակցման իրականացման կարողություն,
· բանավոր և գրավոր ուղերձներ, ելույթներ, քաղաքական հայտարարություններ մշակելու հմտություններ,
· միջազգային-իրավական փաստաթղթեր, միջազգային և տարածաշրջանային պայմանագրերի փաթեթների, այլ համապատասխան փաստաթղթեր մշակելու, ստեղծարար գրագրության հմտություն,
· հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· կորպորատիվ հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողվներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում՝ սոցիոլոգիա, կառավարում, քաղաքագիտաություն, լրագրություն, հոգեբանություն, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ դասընթացների տեղեկագրքում: