Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500.000 ՀՀ դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավական ուսումնասիրությունների մագիստրոս:
Ծրագրի նպատակներն են
Պատրաստել միջազգային իրավունքի ոլորտի խոր գիտելիքներով և հմտություններով դիվանագիտական, հյուպատոսական, հանրային կառավարման և այլ ոլորտների մասնագետներ։ Տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային իրավունքի համակարգի և հիմնական ինստիտուտների, միջազգային կառույցների ընթացակարգերի, ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ մասնակցությամբ վեճերի և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Ձևավորել միջազգային իրավունքի ոլորտի օրենսդրության մշակման, մեկնաբանման և կիրառման հմտություններ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթեր կազմելու, իրավատեխնիկական կանոնները կիրառելու կարողություններ:
Ծրագրի վերջնարդյունքները
Տիրապետել միջազգային իրավունքի առանձին ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկություններին, ՀՀ արտաքին քաղաքական մարմինների և ներկայացուցչությունների գործունեության առանձնահատկություններին, պետությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության և սահմանափակող միջոցների կիրառման իրավական և քաղաքական առանձնահատկություններին։ Ներկայացնել միջազգային տնտեսական իրավունքի և ներդրումային իրավունքի առանձնահատկությունները, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ներպետական իրավակարգավորումները և ներդրումների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները։ Նկարագրել ապաստանի և վերադարձի իրավունքի և փախստականների միջազգային իրավական պաշտպանության առանձնահատկությունները։ Մշակել միջազգային իրավունքի ոլորտին առնչվող պետական քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի, օրենսդրական բարեփոխումների առաջարկությունների նախագծեր և այլն։
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի մարմիններում, մասնավոր ընկերություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում։ Ի թիվս այլնի՝ շրջանավարտները կարող են պաշտոններ զբաղեցնել հետևյալ կառույցներում.
- ՀՀ Կառավարություն (Նախարարությունների արտաքին կապերի և արարողակարգի համար պատասխանատու ստորաբաժանումներ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ), 
- ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայություններ մատուցող կառույցներ (դեսպան, հյուպատոս և այլն), 
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (Միջազգային համագործակցության վարչություն), 
- Օրենսդիր մարմին (ՀՀ Ազգային ժողով-Արտաքին կապերի վարչության աշխատակից և այլն), 
- Միջազգային կառույցներ և կազմակերպություններ (ծրագրի համակարգող, վերլուծաբան և այլն), 
Կրթական և իրավական հետազոտական կազմակերպություններ (հետազոտող, գիտաշխատող և այլն)։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ասպիրանտուրայում:
ՀԱՐՑԱՇԱՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ներցամաքային պետությունների կարգավիճակի արդի առանձնահատկությունները: 
- Պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և միակողմանի սահմանափակող միջոցների առանձնահատկությունները: 
- Դիվանագիտական անձեռնմխելիության կիրառման ժամանակակից հիմնախնդիրները: 
- Պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի կիրառման առանձնահատկությունները: 
- Բռնի տեղահանված անձանց միջազգային պաշտպանության հիմնախնդիրները: 
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհատական գանգատների ընդունելիության պայմանները։ 
- Ազգային հարցի հիմնախնդիրները։ 
- Միջազգային ներդրումային իրավունքի պաշտպանության մեխանիզմները։ 
- Իսլամի գործոնը միջազգային հարաբերություններում։ 
- Հաշտարարությունը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոց։ 
- Քոչարյան Վ.Վ., Միջազգային իրավունք: Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2002
- Гетьман-Павлова И. Международное право: Учебник. М., 2008
- Каламкарян Р.А. , Ю. И. Мигачев. Международное право: Учебник, 2-е изд., М., 2005
- Международное право /Учебник для вузов/, 5-ое издание, отв. ред. Г.В.Игнатенко, О.И. Тиунов. М., 2010,
- Международное право: Учебник /Под ред. Ю.М. Колосова, Э.С. Кривчиковой. 2005
- Brownlie I., Principles of public international law, Oxford University Press, 2008
- Shaw M.N., International law, Cambridge University Press, 2003
- Ramadan, Hisham M., Understanding Islamic Law: From Classical to Contemporary. Rowman Altamira, 2016
- Muhammad Qasim Zaman, Modern Islamic Thought in a Radical Age, Cambridge University Press, 2012
- Bernard Lewis, Buntzie Ellis Churchill, Islam: The Religion and the People, Pearson Prentice Hall, 2008
- Dien, Mawil Izzi, Islamic Law: From Historical Foundations To Contemporary Practice. Notre Dame: University of Notre Dame Press, 2004
- A.C. Brown, Jonathan, Misquoting Muhammad: The Challenge and Choices of Interpreting the Prophet's Legacy. Oneworld Publications, 2014
- Cassesse A., International law, Oxford University Press, 2001
- Бочаров В., Антропология власти. Хрестоматия по политической антропологии. В 2 томах, 2006,
- Бочаров В., Неотрадиционилизм. Архаический синдром и конструирование новой социальности в контексте процессов глобализации, 2019.
- Крадин Н., Политическая антропология, 2004.
Հետադարձ կապ
Էլհասցե` ani.simonyan@ysu.am
Հեռ.` 055-88-88-16
 
 
 
          