Уровень образования (бакалавр/магистр):
Магистр
Название образовательной программы и код специальности:
042802.02.7 - Իրավական ուսումնասիրություններ
Специализация:
042802.02.7 - Միջազգային իրավունք
Учебный год начала программы:
2026/2027
Форма обучения (очная/заочная):
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Специализированный модуль
| Код кафедры | Название необязательного курса | Кредиты |
|---|---|---|
| 1901 | Ազգային անվտանգության պետաիրավական հիմնահարցերը | 3 |
|
Факультативный
1. Цель курса
· ազգային անվտանգության տեսաիրավական հիմնահարցերին և պետության՝ որպես ազգային անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտի տեղի ու դերի վերաբերյալ ազգային անվտանգության հայեցակարգային մոտեցումներին,
· ազգային անվտանգության ոլորտում պետական համակարգի, ներառյալ՝ պետական իշխանության թևերի գործառույթների տեսական և գործնական խնդիրներին, ինչպես նաև՝ պետության՝ որպես ազգային անվտանգության օբյեկտի, սուբյեկտի և սպառնալիքի աղբյուրի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող հիմնադրույթներին 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
Կիմանա 1. Հայաստանի (և ընդհանրապես՝ պետության) ազգային անվտանգության համակարգի, ազգային անվտանգության ապահովման համակարգի կառուցվածքային տարրերը, պետության և պետական մարմինների (ու ոչ պետական մարմինների, համայնքների, կազմակերպությունների, քաղաքացիների) տեղը և դերը պետությունը վտանգող սպառնալիքներին կամ մարտահրավերներին դիմակայելու գործում, ինչպես նաև համապատասխան ենթահամակարգերը, 2. «անվտանգություն» եզրույթի գենեզիսը և էվոլյուցիան, «ազգային անվտանգություն» և «պետական անվտանգություն» հասկացությունների հետ դրա հարաբերակցությունը, ազգային անվտանգության մյուս բաղադրիչների՝ հատկապես ռազմական և տեղեկատվական անվտանգությունների ազդեցության գոտիները, 3. «սահմանադրություն-օրենք-ենթաօրենսդրական ակտ» իրավական շղթայի հիմունքները, բնութագիրը, դրա առավելություններն ու բացերը՝ «պետության շահ-հասարակության շահ-անհատի շահ» եռամիասնության ապահովման կարիքի տեսանկյունից, բ. գործնական մասնագիտական կարողություններ Կկարողանա 4. վերարտադրել իրավագիտության մեթոդաբանական, փիլիսոփայական հիմունքները, պետաիրավական երևույթների նկատմամբ տարբեր գիտական, այդ թվում՝ սոցիոլոգիական, մարդաբանական մոտեցումները, 5. լուսաբանել իրավական ընդհանուր քաղաքականության իրականացման ոլորտում Հայաստանի և այլ պետությունների մոտեցումները, ինչպես նաև բացատրել հայ իրավական կարգավորման համակարգը և հասարակական հարաբերությունների իրավական հիմնախնդիրները, 6. բացահայտել պետաիրավական երևույթները իրավափիլիսոփայական, մարդաբանական դիրքերից, գնահատել դրանց դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում, կատարել դրանց գիտական և սոցիոլոգիական հետազոտություն, 7. համեմատել ազգային անվտանգության մասին օրենսդրական ակտերի, իրավաքաղաքական և ռազմավարահայեցակարգային փաստաթղթերի դրույթները՝ կարևորելով կարդալ նաև դրանց տողերի արանքում հնարավոր ուղերձները, ինչպես նաև համադրել ներպետական օրենսդրության հետ միջազգային իրավական չափանիշները՝ առաջարկելով Հայաստանի օրենսդրության կատարելագործման, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նախաձեռնություններ, 8. գործնականում իրականացնել հետազոտություն` օգտագործելով արդի իրավագիտության գործիքային միջոցները, ճիշտ ընտրել իրավական հետազոտությունների և նորմատիվ նյութի գնահատման գիտական մեթոդաբանությունը, ինչպես նաև ներկայացնել հետազոտությունների արդյունքներ, զեկուցումներ՝ գրավոր և բանավոր եղանակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) Կտիրապետի 9. անհրաժեշտ հետազոտության և վերլուծության հմտություններին, 10. ազգային անվտանգության մասին օրենսդրության նորմերի մեկնաբանման մեթոդներին, ստացված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, ոլորտին առնչվող նոր գիտելիքներ ձեռք բերելու կարողություններին: 3. Описание
· ազգային անվտանգության տեսաիրավական հիմնահարցերին և պետության՝ որպես ազգային անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտի տեղի ու դերի վերաբերյալ ազգային անվտանգության հայեցակարգային մոտեցումներին,
· ազգային անվտանգության ոլորտում պետական համակարգի, ներառյալ՝ պետական իշխանության թևերի գործառույթների տեսական և գործնական խնդիրներին, ինչպես նաև՝ պետության՝ որպես ազգային անվտանգության օբյեկտի, սուբյեկտի և սպառնալիքի աղբյուրի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող հիմնադրույթներին 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, շնորհանդեսներ, 3. ստուգողական հարցեր և թեստեր, 4. բանավեճ և քննարկում, ըստ կարիքի՝ դերային խաղեր, 5. ինքնուրույն աշխատանք՝ ուսումնական գրականության հիման վրա: 5. Методы и критерии оценки
Ընթացիկ ստուգում(ներ). առավելագույնը 8 միավոր ուսանողը ստանում է պարբերաբար տրված հանձնարարականները լիարժեք կատարելով, ներառյալ՝ գրավոր աշխատանք/էսսե, շնորհանդես/պրեզենտացիա մշակելու և ներկայացնելու ձևաչափով՝ հիմնված ինքնուրույն աշխատանքի վրա,
Մասնակցություն. առավելագույնը 3 միավոր ուսանողը ստանում է սահմանված կարգին համապատասխան քանակի դասերին մասնակցելու համար, Եզրափակիչ քննություն. առավելագույնը 9 միավոր ուսանողը ստանում է բանավոր լիարժեք պատասխանելով իր վերցրած տոմսի 3 հարցերին՝ յուրաքանչյուրը 3-ական միավոր արժեքով [ենթակա է հաստատման]: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ազգային անվտանգության տեսություն. ազգային անվտանգության տեսության զարգացումը, անվտանգությունը՝ որպես սոցիալական երևույթ, ազգային անվտանգության համակարգը, ազգային անվտանգության ապահովման հիմունքները,
2. Ազգային անվտանգության իրավական ապահովում. իրավունքի և անվտանգության հարաբերակցությունը, ազգային անվտանգության ապահովման իրավակարգավորումը, 3. Ազգային անվտանգության դոկտրին. ազգային անվտանգության ռազմավարությունը, ռազմավարական-հայեցակարգային կարևոր փաստաթղթերը, Հայաստանի համագործակցությունը տարածաշրջանում, 4. Ազգային անվտանգության ապահովման պետական համակարգ. ազգային անվտանգության ապահովման համակարգը, պետական իշխանության ղեկավար մարմինները, պետական իշխանության ոլորտային մարմինները: |
||
| 1906 | Մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հետազոտության մեթոդներ | 3 |
|
1-ին կիսամյակ
դաս. -40 ժամ, գործն.-20 ժամ
շաբաթական 4 ժամ
Факультативный
1906/Մ
1. Цель курса
1. ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2. ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3. ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4. զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 2. Результаты обучения по программе
Գիտելիք և իմացություն
§ բացահայտել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությունը, § ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային համապարփակ և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող ընթացակարգերը, § վերլուծել մարդու իրավունքների պաշպանության միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության փոխհարաբերությունը և փոխազդեցությունը: ü (բուն մասնագիտական կարողություններ) § մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային՝ լուծելով առանձին իրավունքներին առնչվող բարդ գործնական խնդիրները, § նախապատրաստել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող հայցադիմում: ü (ընդհանրական կարողություններ) § օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), § վերլուծել փաստեր՝ կատարելով հետևություններ, § ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները, ներկայացնելու զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ: 3. Описание
1. ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2. ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3. ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4. զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 4. Стили и методы преподавания и обучения
1.Դասախոսություններ,
2.Բանավեճեր, քննարկումներ, 3.Կոնկրետ իրավիճակների վերլուծություն 4.Ռեֆերատներ, պրեզենտացիաներ 5.Խմբային աշխատանք 5. Методы и критерии оценки
Դասընթացի գնահատոսւմն իրականացվում է եզրափակիչ քննության միջոցով, առավելագույնը 9 միավոր։
Եզրափակիչ քննությանն ուսանողը ներկայացնում է հետազոտական սեմինարի ընթացքում իրականացված հետազոտության արդյունքը՝ գիտական հոդվածի նախագիծ, իրավավերլուծական համառոտ ուսումնասիրություն, որի շրջանակներում պետք է դրսևորվեն ծրագրով նախատեսված բոլոր թեմաների շրջանակներում ձեռք բերված գիտելիքները և կարողությունները Ինքնուրույն աշխատանքը ենթադրում է նախապես բաշխված թեմաների առնչությամբ փաստահավաք աշխատանքի կամ փաստերի ստուգման իրականացում ՝ առավելագույնը 8 միավոր։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային-իրավական պաշտպանության հասկացությունը և բովանդակությունը,
2. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-իրավական փաստաթղթերը, դրանց դասակարգումը և տեսակները, 3. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ունիվերսալ համակարգը, 4. Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմները, 5. Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային համակարգերը, 6. Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմն, 7. Մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանությունը միջազգային մարդասիարական իրավունքի համատեքստում, 8, Առանձին իրավունքների քննարկում մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանության մեխանիզմների պրակտիկայի համատեքստում: |
||
| 1201 | ՀՀ արտաքին հարաբերությունների մարմինների գործունեության իրավական կարգավորումը | 3 |
|
3-րդ՝ աշնանային
դաս.-30 ժամ
Շաբաթական 2 ժամ
Факультативный
1201/Մ72
1. Цель курса
ուսանողներին ներկայացնել պետությունների միջև միջազգային հարաբերությունների արտաքին ասպեկտները՝ քաղաքական, տնտեսական և իրավական համակցվածության համատեքսում: Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ու հյուպատոսական մարմինների գործունեության խնդիրները, առանձնահատկություններն ու գործառույթները:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պարզաբանել ՀՀ արտաքին հարաբերությունները կարգավորող հիմնական ինստիտուտները, 2. տարբերակել ՀՀ արտաքին հարաբերությունների ներպետական և արտասահմանյան մարմինների գործառույթները և առանձնահատկությունները, 3. ներկայացնել ՀՀ արտաքին հարաբերությունների մարմինների արտոնությունները և անձեռնամխելության հիմնահարցերը, 4. բացատրել դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների գործունեության առանձնահատկությունները հավատարմագրող պետության հետ փոխհարաբերություններում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնական առաջադրանքների լուծման նպատակով վերլուծել արտաքին հարաբերությունների մարմինների գործունեությունը կարգավորող ներպետական և միջազգային իրավական ակտերը, 2. լուծել արտաքին հարաբերություններին վերաբերող բարդ գործնական/սիտուացիոն խնդիրներ, 3. վերլուծել դիվանագիտական և հյուպատոսական պրակտիկային առնչվող նյութերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրները (օրենսդրական բազա, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ), 2. պատրաստել զեկուցումներ, վարել գիտական բանավեճեր: 3. Описание
ուսանողներին ներկայացնել պետությունների միջև միջազգային հարաբերությունների արտաքին ասպեկտները՝ քաղաքական, տնտեսական և իրավական համակցվածության համատեքսում: Ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ու հյուպատոսական մարմինների գործունեության խնդիրները, առանձնահատկություններն ու գործառույթները:
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. քննարկումներ և բանավեճեր, 3. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք, 4. տեսական գրականության, օրենսդրության և դատական պրակտիկայի ինքնուրույն ուսումնասիրություն: 5. Методы и критерии оценки
Դասընթացի գնահատումը իրականացվում է եզրափակիչ քննության միջոցով։ Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց/առաջադրանք, յուրաքանչյուրը 3 միավոր, միավորների քայլը՝ 0.5:
Ընթացիկ ստուգում՝ առավելագույնը 8 միավոր, մասնակցությունը՝ 3 միավոր։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
ՀՀ արտաքին հարաբերությունների մարմինների հասկացությունը,
ՀՀ արտաքին հարաբերությունների մարմինների դասակարգումը և գործունեւոթյան առանձնահատկությունները, Դիվանագիտական ծառայության դերը և խնդիրները, Դիվանագիտական ներկայացուցչության բացման, գործունեության դադարման հիմքերը, Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների արտոնությունները և անձեռնամխելությունը, Հյուպատոսական ծառայության գործառույթները և գործունեության առանձնահատկությունները: |
||
| 1906 | Կոռուպցիայի կանխարգելման միջազգային և ներպետական կառուցակարգերը | 3 |
|
Факультативный
1. Цель курса
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի հասկացությանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրա դրսևորման ձևերի հետ, կոռուպցիայի կանխման իրավական և կազմակերպական հիմքերն, կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի արտասահմանյան և հայրենական ծրագրերին, ձևավորել ընդունակություն ճանաչել և բացահայտել կոռուպցիայի դրսևորումները, ուժեղացնել ուսանողների քաղաքացիական հակակոռուպցիոն դիրքորոշումը և վարքագիծը:
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել կոռուպցիայի և դրա հետ կապված այլ կարևոր հասկացությունները, ձևակերպել կոռուպցիայի իրավական և կրիմինոլոգիական բնութագիրը, հասկանալ և քննարկել կոռուպցիայի տեսակները և ձևերը, մատնանշել դրանց առանձնահատկությունները, 2. նկարագրել կոռուպցիայի պատճառների տեսությունները, նպաստող պայմանները և գործոնները, 3. նկարագրել կոռուպցիայի ճանաչման, տարածվածության և դիագնոստիկայի առանձնահատկությունները, հայտնաբերել կոռուպցիայի դրսևորման հնարավորությունները, կարողանալ ճանաչել կոռուպցիայի դեպքերը, 4. իմանալ կոռուպցիայի մակարդակ, մասշտաբի, միտումների հետազոտման արդյունքները, 5. բացատրել կոռուպցիայի վտանգները և հետևանքները պետական, բյուջետային, շուկայական և այլ ոլորտներում, 6. քննարկել կոռուպցիայի և օրենսդրության փոխհարաբերությունները, հայեցողական լիազորությունները, 7. բացատրել հակակոռուպցիոն քաղաքականությունը, վեր հանել դրա մասերը, նկարագրել հակակոռուպցիոն օրենսդրությունը, 8. բացատրել կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական միջոցները, 9. նկարագրել հակակոռուպցիոն իրավագիտակցության և իրավական մշակույթի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կուռուպցիայի հատկանիշների քննարկման հիամն վրա ձևակերպել կոռուպցիայի ճիշտ բնորոշումը, Բացահայտել կոռուպցիայի որպես երևույթի բարդ և բազմակողմանի բնույթը, ընդհանրացնել կոռուպցիայի զանազան բնորոշումները, առանցնացնել դրանց առավելությունները և թերությունները, 2. քննարկել վարչական, քաղաքական կոռուպցիան, կոռուպցիան մասնավոր և միջազգային ոլորտներում, 3. կատարել կոռուպցիայի պատճառների տեսությունների վերլուծություն և վեր հանել դրանց առավելությունները և թերությունները, 4. կիրառել կոռուպցիայի բացահայտման մեթոդները, վերլուխել կոռուպցիյաի դեպքերը վիճակագրական տվյալները, 5. կատարել կոռուպցիայի մակարդակ, մասշտաբի, միտումների հետազոտման արդյունքների վերլուծություն, 6. վերլուծել և քննադատել կոռուպցիայի վտանգները և հետևանքները, 7. կատարել օրենսդրական և այլ ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն, հակակոռուպցիոն պարզ քաղաքականության մշակում, առաջարկել օրենսդրական հակակոռուպցիոն նախագծեր, հակակոռուպցիոն մարմինների գործունեության գնահատում, 8. գնահատել կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական միջոցները և դրանց հնարավորությւոնները, տարծել դրանք շրջապատում, 9. ունենալ և կարողանալ շրջապատում տարածել հակակոռուպցիոն իրավական դիրքորոշում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ) 2. դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. իրականացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք, 4. ստեղծագործաբար կիրառել ու զարգացնել ունեցած գիտելիքները: 3. Описание
ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի հասկացությանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրա դրսևորման ձևերի հետ, կոռուպցիայի կանխման իրավական և կազմակերպական հիմքերն, կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի արտասահմանյան և հայրենական ծրագրերին, ձևավորել ընդունակություն ճանաչել և բացահայտել կոռուպցիայի դրսևորումները, ուժեղացնել ուսանողների քաղաքացիական հակակոռուպցիոն դիրքորոշումը և վարքագիծը:
4. Стили и методы преподавания и обучения
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 4 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունը գրավոր՝ առավելագույնը 4 միավոր։ Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է 5 միավոր առավելագույն արժեքով, ընթացիկ ստուգումը 5, մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր:
6. Список основной литературы
7. Основная часть курса
Կոռուպցիայի հասկացությունը: Կոռուպցիայի տեսակները և ձևերը: Կոռուպցիայի պատճառները, գործոնները և պայմանները: Կոռուպցիայի ինտեգրացված տեսությունը:
Կոռուպցիայի դրսևորումները, ճանաչումը, դիագնոստիկան, տարածվածությունը: Կոռուպցիայի վիճակը Հայաստանում և այլ երկրներում. կոռուպցիայի չափման մեթոդիկաները: Կոռուպցիայի վտանգները և հետևանքները: Կոռուպցիան և օրենքը: Իրավապահպան մարմինները և կոռուպցիան: Հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և կենսագործումը Հայաստանում և այլ երկրներում: Կոռուպցիայի կանխման և դրա դեմ պայքարի իրավական հիմունքները: |
||