Тип:
Магистр
Профессия:
056802.06.7 - Ֆինանսական մաթեմատիկա
Специализация:
056802.06.7 - Բլոկչեյն և թվային արժույթներ
Присвоенная квалификация:
Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս
Учебный год программы:
2025/2026
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0107 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ01
1. Цель курса
· զարգացնել մասնագիտական ՏՏ հմտություններ՝ կապված բլոկչեյնի և թվային արժույթների կիրառման հետ,
· սովորել տվյալների վերլուծության, կառավարող գործիքների և սիմուլյացիոն միջավայրերի օգտագործումը, իմանալ ժամանակակից ՏՏ լուծումների դերը թվային ֆինանսներում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական սկզբունքները, 2. նկարագրել բլոկչեյնի, տվյալների վերլուծության և կիբեռանվտանգության, կիրառությունները մասնագիտական միջավայրում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կիրառել տեղեկատվական գործիքներ թվային արժույթների և բլոկչեյնի վերլուծության համար, 2. իրականացնել տվյալների կազմակերպում, մշակման ավտոմատացում և վերլուծություն՝ գործնական ծրագրերում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.աշխատել արդյունավետ մասնագիտական ծրագրային միջավայրերում (Excel, SQL, Python), 2. վերլուծել տեխնոլոգիական խնդիրներ բազմապրոֆիլ միջավայրում: 3. Описание
· զարգացնել մասնագիտական ՏՏ հմտություններ՝ կապված բլոկչեյնի և թվային արժույթների կիրառման հետ,
· սովորել տվյալների վերլուծության, կառավարող գործիքների և սիմուլյացիոն միջավայրերի օգտագործումը, իմանալ ժամանակակից ՏՏ լուծումների դերը թվային ֆինանսներում: 4. Стили и методы преподавания и обучения
գործնական պարապմունքներ՝ համակարգչային ծրագրերի կիրառմամբ:
5. Методы и критерии оценки
դասընթացն ավարտվում է ստուգարքով, ուսանողը կատարում է ինքնուրույն հետազոտական աշխատանք, որը ներկայացնում է ստուգարքի ժամանակ:
6. Список основной литературы
7. Основная часть курса
· ՏՏ գործիքների դասակարգում բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:
· Տվյալների կառավարման համակարգեր (DBMS), տվյալների հենքերի ստեղծում: · Ծրագրավորման հիմնական գործիքներ (Python/JavaScript - վերլուծական նպատակներով): · Excel/Google Sheets - ավտոմատացում, վիզուալիզացիա և վերլուծություն: · Տվյալների վիզուալիզացիայի գործիքներ՝ Tableau, Power BI: · Ֆինանսատնտեսական տեղեկատվության մշակման գործիքներ (RESTful APIs, JSON, CSV մշակման գրադարաններ): · Կիբեռանվտանգության հիմունքներ և տվյալների պաշտպանություն՝ մասնագիտական կիրառման տեսանկյունից: · Git և GitHub՝ համագործակցային մշակման գործիքներ,վերլուծական վարժություններ ոլորտային իրական օրինակներով: |
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
1306/Մ04
1. Цель курса
ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ, ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. վերլուծել կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա, 2. ներկայացնել կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝հոգեբանության շրջանակում։ (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն), 2. անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. աշխատել փոքր խմբերի հետ, 2. անցկացնել անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա: 3. Описание
ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ, ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։
4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
· Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ · Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ · Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ: |
||
0107 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
0107/Մ10
1. Цель курса
· հետազոտությունների պլանավորման և մշակման հետ կապված մասնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· ժամանակակից փորձագիտական մեթոդների ուսումնասիրության համակարգերի ծառայությունների նախագծման, մշակման մեթոդների և համակարգերի համեմատական գնահատման ունակություն, ինքնուրույն հետազոտություն կատարելու համար պահանջվող կարողություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ժամանակակից հետազոտությունների կատարման հիմնական սկզբունքները և հայեցակարգերը (մասնավորապես ֆինանսական վերլուծությունների օրինակով), պարզաբանելու հետազոտությունների հիմնական սկզբունքները, գիտական հետազոտության կառավարման համակարգերի, պլանավորման և կազմակերպման կառավարման ուսումնասիրությունների մեթոդները, նկարագրելու հետազոտությունների իրականացման մեթոդները,. բացատրելու հետազոտական կառավարման համակարգերի արդյունավետության որոշման ժամանակակից մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու տարատեսակ հետազոտություններ կատարելու գործիքներ և գործընթացներ, մշակելու հետազոտությունների պլանների ընթացակարգային և մեթոդական հետազոտական սխեմատիկ կառավարման համակարգեր, (մասնավորապես ֆինանսական վերլուծությունների օրինակով), անելու առաջարկներ տրված հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ, կիրառելու հետազոտության արդյունքների վերլուծության որակական ու քանակական մեթոդները, կատարելու հետազոտությունների արդյունավետության վերլուծություն, ամփոփ և մանրամասն ներկայացնելու կատարված հետազոտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, արդյունավետ պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսները, պատրաստելու գիտական զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վերլուծելու փաստերը և անելու հիմնավորված հետևություններ, ստեղծագործաբար կիրառելու ունեցած գիտելիքները և առաջ քաշելու նորերը։ 3. Описание
· հետազոտությունների պլանավորման և մշակման հետ կապված մասնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· ժամանակակից փորձագիտական մեթոդների ուսումնասիրության համակարգերի ծառայությունների նախագծման, մշակման մեթոդների և համակարգերի համեմատական գնահատման ունակություն, ինքնուրույն հետազոտություն կատարելու համար պահանջվող կարողություններ: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
● Հետազոտությունների բնութագիրը, մեթոդաբանությունը, հիմնախնդիրները, նպատակները:
● Ընթացակարգային և մեթոդական հետազոտական կառավարման համակարգեր: ● Հետազոտության մեթոդների կառավարման համակարգեր: ● Հետազոտությունների պլանավորում և կազմակերպում: ● Աստիճանաբար և փուլերով հետազոտությունների կառավարման համակարգեր: Հետազոտությունների ներկայացում և վերլուծություն: |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
1005/Մ05
1. Цель курса
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, 2. ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսագործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և տարբերակելու բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, 2. գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, 2. իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Описание
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
· Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: · Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: · Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: · Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: · Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: · Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: · Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
2203/Մ03
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 2. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. իրականացնել կարիքների գնահատում, 2. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Նախագծերի կառավարման սկզբունքները։
· Նախագիծը և ծրագիրը։ . Նախագծի համատեքստի գնահատումը։ · Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը։ · Նախագծի իրականացման այլընտրանքները։ · Ռիսկերի գնահատումը։ · Նախագծի տրամաբանական կառուցվածքը և փուլերը: · Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները, հավաստիությունը, հուսալիությունը: Գնահատման ընթացքում ծագող դժվարությունները: · Կառուցողական գնահատումը: Հանրագումարային գնահատումը: · Նախագծի գործընթացի գնահատումը: Նախագծի ազդեցության գնահատումը: Նախագծի արդյունքի գնահատումը: . Պլանավորման-գնահատման շրջափուլը: |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0107 | Կրիպտո, բլոկչեյն և կիբեռանվտանգության հիմունքներ (անգլերեն) | 6 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 4 ժամ
շաբաթական 2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ02
1. Цель курса
· ուսանողներին տալ կրիպտոարժույթների, բլոկչեյն տեխնոլոգիայի և կիբեռանվտանգության հիմնարար հասկացությունները,
· ներկայացնել տվյալների պաշտպանման մեխանիզմները՝ կիրառելով ժամանակակից կրիպտոգրաֆիա և բլոկչեյնի ճարտարապետություն, զարգացնել գործնական կարողություններ թվային ակտիվների և բլոկչեյն համակարգերի անվտանգ կառավարման ուղղությամբ։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կիրառել բլոկչեյնի տեխնոլոգիայի հիմունքներիը, հաշվի առնելով դրա կառուցվածքը, հիմնական գործառույթները և տեսակները (հանրային, մասնավոր, կոնսենսուսային), 2. բացատրել կրիպտոգրաֆիայի և տվյալների պաշտպանության մեթոդների դերը բլոկչեյն համակարգերի ապահովման գործընթացում և անվտանգության կառավարման մեջ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կիրառել հիմնարար կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ տվյալների պաշտպանման համար, 2. վերլուծել բլոկչեյն պլատֆորմների կիբեռանվտանգության պահանջները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառել վերլուծական մտածողություն՝ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետ լուծումներ մշակելու համար։ 3. Описание
· ուսանողներին տալ կրիպտոարժույթների, բլոկչեյն տեխնոլոգիայի և կիբեռանվտանգության հիմնարար հասկացությունները,
· ներկայացնել տվյալների պաշտպանման մեխանիզմները՝ կիրառելով ժամանակակից կրիպտոգրաֆիա և բլոկչեյնի ճարտարապետություն, զարգացնել գործնական կարողություններ թվային ակտիվների և բլոկչեյն համակարգերի անվտանգ կառավարման ուղղությամբ։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. պրակտիկ աշխատանքներ, օգտագործելով համակարգչային ծրագրերը, 3. ինքնուրույն աշխատանք` համակարգչային ծրագրերով և գրականության ուսումնասիրություն: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ընթացիկ ստուգումները գրավոր են՝ 5 միավոր առավելագույն արժեքով (25%), ինքնուրույն աշխատանքը գրավոր է՝ 6 միավոր առավելագույն արժեքով(30%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝9 միավոր առավելագույն արժեքով(45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Բլոկչեյն տեխնոլոգիայի ընդհանուր գաղափարը և պատմական զարգացումը։
· Կրիպտոգրաֆիայի հիմունքները և դրա դերը բլոկչեյնում։ · Կոնսենսուսային ալգորիթմներ՝ Proof of Work, Proof of Stake և այլ մեխանիզմներ։ · Խելացի պայմանագրեր՝ գաղափարախոսություն, կառուցվածք և կիրառական ոլորտներ։ · Բլոկչեյնի ազդեցությունը ֆինանսական և ոչ ֆինանսական ոլորտներում։ · Տեխնոլոգիական թրենդներ բլոկչեյն հարթակներում։ · Կրիպտոարժույթների տեխնիկական կառուցվածք։ · Մայնինգ և վավերացում։ · Կիբեռանվտանգության սպառնալիքներ՝ DoS, Phishing, Malware: · Անվտանգության ապահովման մեխանիզմներ՝ ավթենտիֆիկացում, միաժամանակյա պաշտպանության միջոցներ: · Կրիպտոարժույթների պահպանում և անվտանգ փոխանակում, գործնական աշխատանք՝ smart contract auditing, key management, threat modeling: |
||
0107 | Ապակենտրոնացված ֆինանսներ | 6 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 4 ժամ
շաբաթական 2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ04
1. Цель курса
ձևավորել ամբողջական պատկերացում ապակենտրոնացված ֆինանսական համակարգերի (DeFi) հիմունքների, տեխնոլոգիաների և գործնական կիրառությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց ազդեցությունը ավանդական ֆինանսական համակարգերի վրա,
զարգացնել տեսական և գործնական հիմքեր ապակենտրոնացված ֆինանսների էկոհամակարգում վերլուծություններ իրականացնելու, աշխատանքային գործընթացներ կառուցելու և նորարարական լուծումներ մշակելու համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել ապակենտրոնացված ֆինանսական համակարգերի (DeFi) հիմնական սկզբունքները և տեխնոլոգիական հիմքը, 2.վերլուծել DeFi-ի ազդեցությունը ավանդական ֆինանսական համակարգերի վրա, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.նախաձեռնել և մշակել գործնական լուծումներ՝ ապակենտրոնացված ֆինանսական համակարգերում օգտագործման համար, 2.իրականացնել ռիսկերի գնահատում և կառավարում DeFi հարթակներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.կիրառել վերլուծական մտածողություն՝ ֆինանսական և տեխնոլոգիական մարտահրավերների լուծման համար, 2.փնտրել և առաջարկել նորարարական լուծումներ փոփոխվող և անորոշ պայմաններում՝ օգտագործելով ոլորտի մեթոդներ և գործիքներ։ 3. Описание
ձևավորել ամբողջական պատկերացում ապակենտրոնացված ֆինանսական համակարգերի (DeFi) հիմունքների, տեխնոլոգիաների և գործնական կիրառությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց ազդեցությունը ավանդական ֆինանսական համակարգերի վրա,
զարգացնել տեսական և գործնական հիմքեր ապակենտրոնացված ֆինանսների էկոհամակարգում վերլուծություններ իրականացնելու, աշխատանքային գործընթացներ կառուցելու և նորարարական լուծումներ մշակելու համար: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. պրակտիկ աշխատանքներ, օգտագործելով համակարգչային ծրագրերը, 3.ինքնուրույն աշխատանք` համակարգչային ծրագրերով և գրականության ուսումնասիրություն: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով (40%), ինքնուրույն աշխատանքը՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
● Ապակենտրոնացված ֆինանսների հիմունքներ՝ DeFi-ի առաջացումը և դրա հիմնական սկզբունքները:
● Խելացի պայմանագրեր՝ դերը և կիրառությունները ֆինանսական գործարքներում: ● Թոքենիզացիա և ակտիվների թվայնացում: ● Ռիսկերի կառավարման գործիքներ և մեթոդներ DeFi հարթակներում: ● Կիբեռանվտանգության մեթոդներ և սպառնալիքներ ապակենտրոնացված համակարգերում: ● Վարկավորման, ներդրումների և փոխանակման մոդելներ DeFi-ում: Ապագա տեխնոլոգիական միտումները և կարգավորող շրջանակները ապակենտրոնացված ֆինանսներում: |
||
0107 | Հավանականությունների տեսություն և վիճակագրություն բլոկչեյնի համար | 6 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 4 ժամ
շաբաթական 2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ05
1. Цель курса
· ձևավորել հիմնարար պատկերացում հավանականությունների և վիճակագրության տեսության սկզբունքների վերաբերյալ՝ կենտրոնանալով դրանց կիրառման հնարավորությունների վրա բլոկչեյնի տվյալների վերլուծության համատեքստում,
· ծանոթացնել ուսանողներին վիճակագրական մեթոդներին՝ բլոկչեյնի գործունեության չափման և մոդելավորման համար, զարգացնել վերլուծական մտածողությունը՝ հավանականային և վիճակագրական մոդելների հիման վրա։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել հավանականությունների տեսության հիմնական օրենքները, 2. հիմնավորել վիճակագրական մոդելների կիրառումը բլոկչեյնի վերլուծության մեջ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կատարել տվյալների նախնական վերլուծություն և մոդելավորում, 2. կիրառել R կամ Python վիճակագրական փաթեթներ բլոկչեյն տվյալների համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառել վիճակագրական եզրակացությունները որոշումների կայացման մեջ, 2. ներկայացնել տվյալների վերլուծության արդյունքները հասկանալի լեզվով: 3. Описание
· ձևավորել հիմնարար պատկերացում հավանականությունների և վիճակագրության տեսության սկզբունքների վերաբերյալ՝ կենտրոնանալով դրանց կիրառման հնարավորությունների վրա բլոկչեյնի տվյալների վերլուծության համատեքստում,
· ծանոթացնել ուսանողներին վիճակագրական մեթոդներին՝ բլոկչեյնի գործունեության չափման և մոդելավորման համար, զարգացնել վերլուծական մտածողությունը՝ հավանականային և վիճակագրական մոդելների հիման վրա։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. գործնական աշխատանքներ կիրառելով նաև համակարգչային ծրագրերը, 3.ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով (40%), ինքնուրույն աշխատանքը՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Հավանականության տեսության հիմունքները:
· Պայմանական հավանականություն և Բայեսյան բանաձև: · Պատահական փոփոխականներ և բաշխման ֆունկցիաներ: · Սպասման արժեք, տատանում և սայլումների օրենքներ: · Նորմալ, բինոմյալ, պուասոն և էքսպոնենցիալ բաշխումներ: · Օրինակների ընտրություն և ընտրանքային բաշխումներ; · Պարամետրիկ գնահատումներ՝ մեթոդներ, ստանդարտ սխալներ: · Վստահության միջակայքներ և հիպոթեզների ստուգում: · Քայսերական տվյալների վերլուծություն (Descriptive statistics) բլոկչեյն համակարգերում: · Հավանականությունների կիրառությունը բլոկների ստեղծման և համաձայնության մեջ: · Վիճակագրական վերլուծություն բլոկչեյն տվյալների վրա՝ օգտագործելով Python (NumPy, pandas, scipy.stats): Գործնական վարժություններ՝ բլոկչեյնից ստացված իրական տվյալների հիման վրա: |
||
0107 | Ֆինանսների հիմունքներ | 3 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ06
1. Цель курса
· ձևավորել ընդհանուր պատկերացում ֆինանսական համակարգերի կառուցվածքի, հիմնական սկզբունքների և գործիքների վերաբերյալ՝ ներառյալ դրանց կիրառական դերը թվային միջավայրում,
· ծանոթացնել ուսանողներին ժամանակակից ֆինանսական շուկաների և թվային ակտիվների կառուցվածքային առանձնահատկություններին՝ ընդգծելով դրանց փոխկապվածությունն ու զարգացող միտումները, զարգացնել կարողություններ ֆինանսների տեսական հիմունքները արդյունավետորեն օգտագործելու համար թվային արժույթների և բլոկչեյն հենքի նախագծերում։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ֆինանսների տեսության հիմնական հասկացությունները, 2. բացատրել կապիտալի արժեքը, ռիսկի և եկամտաբերության փոխհարաբերությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կատարել բյուջետավորում և ֆինանսական վերլուծություն, 2. հաշվել պարզ տնտեսական ցուցիչներ թվային ակտիվների կառավարման համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառել ֆինանսական հաշվարկները մասնագիտական որոշումների կայացման մեջ, 2. ներկայացնել ֆինանսական փաստարկված վերլուծություններ ոչ մասնագիտական լսարանին: 3. Описание
· ձևավորել ընդհանուր պատկերացում ֆինանսական համակարգերի կառուցվածքի, հիմնական սկզբունքների և գործիքների վերաբերյալ՝ ներառյալ դրանց կիրառական դերը թվային միջավայրում,
· ծանոթացնել ուսանողներին ժամանակակից ֆինանսական շուկաների և թվային ակտիվների կառուցվածքային առանձնահատկություններին՝ ընդգծելով դրանց փոխկապվածությունն ու զարգացող միտումները, զարգացնել կարողություններ ֆինանսների տեսական հիմունքները արդյունավետորեն օգտագործելու համար թվային արժույթների և բլոկչեյն հենքի նախագծերում։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Ֆինանսների նշանակությունը տնտեսության մեջ:
· Ակտիվների տեսակներ և ֆինանսական շուկաներ: · Ժամանակի արժեքը՝ զուտ ներկա արժեք (NPV) և ներքին շահութաբերության մակարդակ (IRR): · Ռիսկի և շահույթի փոխկապակցվածությունը: · Ներդրումային որոշումներ և կապիտալի բյուջետավորում: · Շահաբաժինների քաղաքականություն: · Կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորում: · Կապիտալի կառուցվածք և լծակային գործոն: · Ֆինանսական վերլուծության գործիքներ՝ հարաբերակցությունների վերլուծություն: · Ֆինանսների կիրառումը թվային տնտեսությունում: · Թվային ակտիվների և կրիպտոարժույթների գնահատման մոդելներ: Ռիսկեր թվային ակտիվներում և դրանց կառավարում: |
||
0107 | Կրիպտոարժույթներ և թրեյդինգ | 6 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 4 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն, 3,5 ժամ գործնական
Обязательный
0107/Մ07
1. Цель курса
· ձևավորել համակարգված պատկերացում կրիպտոակտիվների տնտեսագիտության և դրանցով թրեյդինգի հիմնական սկզբունքների, գործիքների և ռազմավարությունների վերաբերյալ,
· զարգացնել վերլուծական և գործնական հիմքեր՝ կրիպտոարժույթների շուկաների վերլուծության, ներդրումային ռազմավարությունների ձևավորման և ռիսկերի կառավարման նպատակով, ծանոթացնել ուսանողներին կարգավորող շրջանակներին և էթիկական մոտեցումներին՝ արդյունավետ և պատասխանատու թրեյդինգի համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրել կրիպտոարժույթների շուկայի կառուցվածքը և դրա դինամիկան, 2. վերլուծել կրիպտոակտիվների գների շարժումները՝ օգտագործելով տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծության գործիքներ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կիրառել թրեյդինգի գործիքներ և ռազմավարություններ՝ ներառյալ սպոտ և դերիվատիվ գործարքները, 2. կատարել ռիսկերի կառավարում կրիպտոակտիվների թրեյդինգի գործընթացում՝ օգտագործելով մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. զարգացնել վերլուծական մտածողություն՝ տվյալների վրա հիմնված ներդրումային որոշումներ կայացնելու համար, 2. հարմարվել փոփոխվող շուկայի պայմաններին և գտնել նորարարական լուծումներ։ 3. Описание
· ձևավորել համակարգված պատկերացում կրիպտոակտիվների տնտեսագիտության և դրանցով թրեյդինգի հիմնական սկզբունքների, գործիքների և ռազմավարությունների վերաբերյալ,
· զարգացնել վերլուծական և գործնական հիմքեր՝ կրիպտոարժույթների շուկաների վերլուծության, ներդրումային ռազմավարությունների ձևավորման և ռիսկերի կառավարման նպատակով, ծանոթացնել ուսանողներին կարգավորող շրջանակներին և էթիկական մոտեցումներին՝ արդյունավետ և պատասխանատու թրեյդինգի համար: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. պրակտիկ աշխատանքներ, օգտագործելով համակարգչային ծրագրերը, 3. ինքնուրույն աշխատանք` համակարգչային ծրագրերով և գրականության ուսումնասիրություն: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
● Կրիպտոարժույթների շուկայի հիմունքները և դրանց դինամիկան։
● Թվային ակտիվների տեսակները՝ սպոտ և դերիվատիվ գործարքների առանձնահատկությունները։ ● Տեխնիկական վերլուծություն՝ գրաֆիկներ, ինդիկատորներ և գների նախանշանման մեթոդներ։ ● Ֆունդամենտալ վերլուծություն՝ շուկայի ազդակների և իրադարձությունների գնահատում։ ● Ռիսկերի կառավարում՝ դիրքերի չափման և սահմանափակման մեթոդաբանություն։ Թրեյդինգի էթիկա և իրավական կարգավորումներ։ |
||
0107 | Ֆինանսական ռիսկերի կառավարումը ապակենտրոնացված ֆինանսներում | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
0107/Մ08
1. Цель курса
· ձևավորել հիմնարար պատկերացում ռիսկի հիմնական տեսակների վերաբերյալ, որոնք բնորոշ են՝ DeFi հարթակներին,
· զարգացնել գործնական գիտելիքներ և վերլուծական հմտություններ՝ բլոկչեյն միջավայրում ռիսկերի գնահատման և կառավարման գործիքների կիրառման համար, ծանոթացնել ուսանողներին թվային ակտիվների ռիսկերի նվազեցման հետ կապված ռազմավարությունների մշակման հիմունքներին։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ֆինանսական ռիսկերի տեսակները՝ շուկայի, կրեդիտային, օպերացիոն, 2. բացատրել DeFi հարթակներում ռիսկերի կառավարման մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծել ռիսկի ցուցիչներ և մոդելներ DeFi միջավայրում, 2. կիրառել ռիսկի նվազեցման գործիքներ (VaR, stress testing և այլն), գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ստեղծել ռիսկի կառավարման ռազմավարություններ բազմաճյուղ համակարգերում: 3. Описание
· ձևավորել հիմնարար պատկերացում ռիսկի հիմնական տեսակների վերաբերյալ, որոնք բնորոշ են՝ DeFi հարթակներին,
· զարգացնել գործնական գիտելիքներ և վերլուծական հմտություններ՝ բլոկչեյն միջավայրում ռիսկերի գնահատման և կառավարման գործիքների կիրառման համար, ծանոթացնել ուսանողներին թվային ակտիվների ռիսկերի նվազեցման հետ կապված ռազմավարությունների մշակման հիմունքներին։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Ռիսկի բնույթը և դասակարգումը ֆինանսում:
· Ապակենտրոնացված ֆինանսական համակարգերի կառուցվածքը: · Շուկայական և գների տատանման ռիսկեր: · Լիկվիդայնության ռիսկ և ֆլեշ վարկեր: · Խելացի պայմանագրերի տեխնիկական խոցելիություններ: · Տվյալների անվտանգության և գաղտնիության խնդիրներ: · DAO-ների կառավարման ռիսկեր և քվեարկության մոդելներ: · Կողմնակի ապահովագրություններ և ակտիվների ցածր երաշխիքներ: · Կիբեռգրոհների սպառնալիքներ և կանխարգելիչ մեխանիզմներ: · Ալգորիթմային ստեյբլքոյնների ճգնաժամեր և օրինակներ: · Վարկային ռիսկ և դեֆոլտի մոդելավորում DeFi-ում: · Ռիսկերի վերլուծության գործիքներ (VaR, stress testing, CVaR): · Տվյալահեն վերլուծություն բլոկչեյնից ստացված տվյալներով: Մոդելավորման գործիքակազմ՝ Python, Solidity և Dune Analytics: |
||
0107 | Խաղերի տեսությունը բլոկչեյնում | 3 |
2-րդ՝ գարնանային
լսարանային - 2 ժամ
շաբաթական 4 ժամ դասախոսություն
Обязательный
0107/Մ09
1. Цель курса
· ձևավորել տեսական հիմքեր խաղերի տեսության հիմնական հասկացությունների և ռազմավարությունների վերաբերյալ՝ ֆինանսական համակարգերում կիրառելու համար,
· զարգացնել կարողություններ՝ խաղերի տեսությունը բլոկչեյն հենքով ֆինանսական մեխանիզմների մոդելավորման համար, ծանոթացնել ուսանողներին խաղերի տեսության հիմունքներին, վերլուծելու համար շահառուների վարքագիծը ապակենտրոնացված համակարգերում։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել խաղերի տեսության հիմնական հասկացությունները՝ Nash հավասարակշռություն, ռազմավարություններ, 2. բացատրել խաղերի տեսության կիրառումը բլոկչեյն համակարգերում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. մոդելավորել մասնակիցների փոխազդեցություն բլոկչեյնում, 2. կիրառել խաղերի տեսության ալգորիթմներ խելացի պայմանագրերում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. վերլուծել որոշումների կայացման բազմակողմ գործընթացներ, 2. աշխատել միջառարկայական միջավայրում՝ բիզնես-տեխնոլոգիա-քաղաքականություն: 3. Описание
· ձևավորել տեսական հիմքեր խաղերի տեսության հիմնական հասկացությունների և ռազմավարությունների վերաբերյալ՝ ֆինանսական համակարգերում կիրառելու համար,
· զարգացնել կարողություններ՝ խաղերի տեսությունը բլոկչեյն հենքով ֆինանսական մեխանիզմների մոդելավորման համար, ծանոթացնել ուսանողներին խաղերի տեսության հիմունքներին, վերլուծելու համար շահառուների վարքագիծը ապակենտրոնացված համակարգերում։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով (40%), ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Խաղերի տեսության ներածություն. հիմնական հասկացություններ:
· Ռազմավարական փոխազդեցություն և Nash հավասարակշռություն; · Դոմինանտ ռազմավարություններ և խառն հավասարակշռություններ: · Կրկնվող խաղեր և ժամանակային ռազմավարություններ: · Մեխանիզմների դիզայն. խթաններ և ազնվություն: · Բլոկչեյն միջավայրի յուրահատկությունները և խաղային մոդելներ: · Խելացի պայմանագրեր՝ խաղային տեսության դիտանկյունից: · DAO-ների որոշումների կայացման գործընթացներ: · DeFi համակարգերում մրցակցային վարքագիծ և ռիսկեր: · Ալգորիթմային կայունություն և դիմադրողականություն: · Կոլլուզիա և մանիպուլյացիաներ բլոկչեյն համակարգերում; Թվային ակտիվների մոդելավորում խաղերի տեսությամբ: |
||
0107 | Բլոկչեյնի և կրիպտոգրաֆիայի մաթեմատիկա | 6 |
1-ին՝ աշնանային
լսարանային - 4 ժամ
շաբաթական 2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
0107/Մ03
1. Цель курса
· ձևավորել հիմքային գիտելիքներ բլոկչեյնի հիմքում ընկած մաթեմատիկական մոդելների և կրիպտոգրաֆիական ալգորիթմների վերաբերյալ,
· ծանոթացնել ուսանողներին թվային ստորագրությունների, հեշ ֆունկցիաների և զուգահեռ թվաբանության հիմունքներին, զարգացնել կարողություններ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բլոկչեյն համակարգերի ապահովության վերլուծության և մոդելավորման ուղղությամբ։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել բլոկչեյնի մաթեմատիկական հիմքերը՝ ցանցերի տեսություն, թվաբանական ալգորիթմներ, 2. նկարագրել հանրային և մասնավոր բանալիների կրիպտոգրաֆիկ համակարգերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կիրառել թվաբանական մեթոդներ՝ շղթայական կառուցվածքներ և hash գործառույթներ վերլուծելու համար, 2. իրականացնել կրիպտոգրաֆիկ գործառույթների մոդելավորում և ստուգում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. մաթեմատիկապես վերլուծել բարդ տեխնոլոգիական խնդիրներ, 2. համակարգված կառուցել փաստարկված վերլուծական եզրակացություններ: 3. Описание
· ձևավորել հիմքային գիտելիքներ բլոկչեյնի հիմքում ընկած մաթեմատիկական մոդելների և կրիպտոգրաֆիական ալգորիթմների վերաբերյալ,
· ծանոթացնել ուսանողներին թվային ստորագրությունների, հեշ ֆունկցիաների և զուգահեռ թվաբանության հիմունքներին, զարգացնել կարողություններ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բլոկչեյն համակարգերի ապահովության վերլուծության և մոդելավորման ուղղությամբ։ 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. գործնական աշխատանքներ համակարգչային ծրագրերի կիրառմամբ, 3. ինքնուրույն աշխատանք` համապատասխան գրականության և կայքերի ուսումնասիրությամբ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ: 5. Методы и критерии оценки
դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր,
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով (40%), ինքնուրույն աշխատանքը՝ 3 միավոր առավելագույն արժեքով (15%), եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով (45%): 6. Список основной литературы
7. Основная часть курса
· Թվաբանության հիմունքներ և ֆինիտ դաշտեր:
· Հեշ ֆունկցիաներ և դրանց կիրառությունը բլոկչեյնում: · Թվային ստորագրություններ՝ RSA, DSA, ECDSA: · Հանրային բանալի կրիպտոգրաֆիա և բլոկչեյնի անվտանգություն: · Elliptic Curve Cryptography (ECC): · Merkle Trees և տվյալների ամբողջականության վերահսկում: · Proof-of-Work և Proof-of-Stake ալգորիթմների մաթեմատիկական մոդելներ: · Zero-Knowledge Proofs (ZKP) և zk-SNARKs: · Կվանտային հարձակման վտանգներ և Post-Quantum Cryptography: · Կրիպտոգրաֆիայի կիրառությունը խելացի պայմանագրերում և dApps-երում: · Գործնական վարժություններ՝ Python և Solidity միջավայրերում: Գործնական վերլուծություն՝ Bitcoin, Ethereum, Zcash և այլ պլատֆորմների օրինակով: |
Другие образовательные модули
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
0107 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային
30 ժամ գործնական
3 շաբաթ
Обязательный
0107/Մ11
1. Цель курса
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը՝ կապված բլոկչեյն տեխնոլոգիաների, թվային արժույթների և ապակենտրոնացված համակարգերի իրական կիրառությունների հետ,
· խորացնել տեսական գիտելիքները՝ դրանք համադրելով կոնկրետ կազմակերպությունների և նախագծերի պրակտիկ խնդիրների հետ, զարգացնել մասնագիտական և փոխանցելի հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, նախագծերի վերլուծությունն ու ներկայացումը, ինչպես նաև մասնագիտական հաղորդակցությունը: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մշակել և զարգացնել բլոկչեյն տեխնոլոգիայի ճարտարապետությունը, գործառույթներն ու կիրառման ոլորտները, 2. բացահայտել և վերլուծել թվային արժույթների և ապակենտրոնացված ֆինանսների հիմնական իրավական, տեխնոլոգիական և տնտեսական ասպեկտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. մշակել, փորձարկել և վերլուծել smart contract-ներ՝ կիրառելով համապատասխան ծրագրավորման լեզուներ (օր.՝ Solidity), 2. կիրառել տեղեկատվության վերլուծության գործիքներ բլոկչեյն տվյալների մոդելավորման և գնահատման նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. աշխատել թիմում և համագործակցել մասնագիտական միջավայրում՝ օգտագործելով թվային և հաղորդակցման տեխնոլոգիաներ, ներկայացնել մասնագիտական վերլուծություններ բանավոր և գրավոր ձևով՝ կիրառելով ժամանակակից հաղորդակցման գործիքներ։ 3. Описание
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը՝ կապված բլոկչեյն տեխնոլոգիաների, թվային արժույթների և ապակենտրոնացված համակարգերի իրական կիրառությունների հետ,
· խորացնել տեսական գիտելիքները՝ դրանք համադրելով կոնկրետ կազմակերպությունների և նախագծերի պրակտիկ խնդիրների հետ, զարգացնել մասնագիտական և փոխանցելի հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, նախագծերի վերլուծությունն ու ներկայացումը, ինչպես նաև մասնագիտական հաղորդակցությունը: 4. Стили и методы преподавания и обучения
1. Ուսանողները դիտարկում և վերլուծում են ֆինանսական շուկայի, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոակտիվների գործարկման իրական օրինակներ՝ հիմնվելով բաց տվյալների, դեպքերի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա:
2. Ուսանողները մշակում են կոնկրետ թվային արտադրանք կամ բլոկչեյն լուծում՝ տեխնիկական փաստաթղթով և գործարկելի արդյունքով: 3. Ակտիվորեն կիրառվում են գործիքներ՝ թվային արժույթների շարժը, բլոկչեյն ցանցի վերլուծությունը կամ շուկայի տեխնիկական դիտարկումը ներկայացնելու համար: 5. Методы и критерии оценки
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի հաշվետվությունը:
6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ուսանողները ծանոթանում են համապատասխան խնդրին՝ նմուշային բլոկչեյն ցանցի ստեղծում՝ օգտագործելով Ethereum կամ Hyperledger, տվյալների գաղտնագրման մեթոդների կիրառում իրական գործարքների մոդելավորման համար, բլոկչեյն թղթակիցների (block explorer) տվյալների հավաքագրում և վերլուծություն, տեղեկատվական անվտանգության ռիսկերի գնահատում բլոկչեյն համակարգերում, կրիպտոակտիվների շուկայի փոփոխությունների մոդելավորում՝ ժամանակային շարքերի հիման վրա, ապակենտրոնացված ֆինանսական հարթակի (DeFi) վերլուծություն՝ ռիսկերի և եկամտաբերության գնահատմամբ, անվտանգության խոցելիությունների հայտնաբերում բլոկչեյն նախագծերում:
2. Ղեկավարի կողմից տրվում է հանձնարարություն՝ մասնագիտական նախագիծ։ 3. Ուսանողները կատարում են հանձնարարված նախագիծը։ |
||
0107 | Մագիստրոսական թեզ | 12 |
2-րդ՝ գարնանային
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 360 ժամ
Обязательный
0107/Մ12
1. Цель курса
· ստուգել ուսանողի մասնագիտական տեսական և կիրառական գիտելիքները,
· ստուգել ուսանողի գործնական մասնագիտական կարողությունները՝ գործնականում մոդելներ կառուցելու, խնդիրներ ձևակերպելու, լուծելու, արդյունքներ ստանալու և ձևակերպելու վերաբերյալ, ստուգել ուսանողի կարողությունը՝ ստացված արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանել ստացված արդյունքները, ներկայացնել գործնական խնդիրների լուծման ձևերը և տարբերակները, 2. կիրառել բլոկչեյնի, տվյալների վերլուծության և կիբեռանվտանգության հիմունքները մասնագիտական միջավայրում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կատարել տվյալների նախնական վերլուծություն և մոդելավորում, 2. կատարել ռիսկերի կառավարում կրիպտոակտիվների թրեյդինգի գործընթացում՝ օգտագործելով մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. զարգացնել վերլուծական մտածողություն՝ տվյալների վրա հիմնված ներդրումային որոշումներ կայացնելու համար, 2. օգտվել մասնագիտական գրականությունից (այդ թվում՝ օտարալեզու), պատրաստել գիտական զեկուցումներ, մասնագիտանալ գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում են ռացիոնալ մտածողություն, վերլուծական ունակություններ, տրամաբանություն։ 3. Описание
· ստուգել ուսանողի մասնագիտական տեսական և կիրառական գիտելիքները,
· ստուգել ուսանողի գործնական մասնագիտական կարողությունները՝ գործնականում մոդելներ կառուցելու, խնդիրներ ձևակերպելու, լուծելու, արդյունքներ ստանալու և ձևակերպելու վերաբերյալ, ստուգել ուսանողի կարողությունը՝ ստացված արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու 4. Методы и критерии оценки
1. Գնահատվում է հետազոտության նորույթը
2. Գնահատվում է ներկայացման հստակությունը/ճշգրտությունը, դրույթների հիմնավորումը 3. Գնահատման չափանիշները և պատրաստման կարգը ՝ http://www.old.ysu.am/files/karg-1.pdf ։ 5. Основная часть курса
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ: |