ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ»բաժինը):
ԵՊՀ կայքէջի մագիստրատուրայի ընդունելություն բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ընդունելության կարգը, 1-ին և 2-րդ փուլերով դիմում-հայտերի ընդունման ժամկետները, պահանջվող փաստաթղթերի ցանկը։
Ընդունելության քննության հարցաշար
- Բրոնզեդարյա քանդակագործությունը. նյութերը և մոտիվները, վիշապներ, քարե կուռքեր 
- Գառնիի տաճարը և նրա գեղարվեստական հարդարանքը 
- 4-7-րդ դդ. հայկական քանդակը․ ստելաներ, կոթողներ 
- Հայկական բազիլիկ տաճարները 
- Հռիփսիմեատիպ տաճարները 
- Կլոր հատակագծով տաճարները հայ շինարվեստում 
- Զվարթնոցի տաճարը 
- Տաթևի և Աղթամարի որմնանկարները. թեմատիկ և ոճական յուրահատկություններ 
- Գանձասարի վանքի պատմագեղարվեստական բնութագիրը 
- Հին Ջուղայի խաչքարերը և տապանաքարերը 
- Հայկական բյուզանդամետ ձեռագրերը (11-րդ դ.) 
- Բարձր Հայքի 13-րդ դարի գրքարվեստը 
- Կիլիկյան մանրանկարչության դպրոցները 12-13-րդ դարերում 
- Սարգիս Պիծակի ստեղծագործությունը 
- Թորոս Ռոսլինի ստեղծագործությունը 
- Գլաձորի մանրանկարչական դպրոցը (13-14-րդ դդ.) 
- Գրիգոր Ծաղկողի արվեստը 
- Վասպուրականի մանրանկարչությունը (14-15-րդ դդ.) 
- Անին և Տրդատ ճարտարապետի արվեստը 
- Ամաղուի Նորավանքն ու նրա շրջակայքի գեղարվեստական հուշարձանները 
- Գեղարդի ճարտարապետական համալիրը 
- Հայկական խաչքար. ֆունկցիոնալ բովանդակությունը, մոտիվները, պատկերագրությունը 
- Հայկական արծաթագործությունը 13-14-րդ դարերում 
- Մոմիկը՝ որպես ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարի վարպետ 
- Ուրարտուի քանդակագործությունը և դրվագման արվեստը 
- Հովհաննես Այվազովսկու արվեստը 
- Գևորգ Բաշինջաղյանի արվեստը 
- Սարգիս Խաչատուրյանի արվեստը 
- Եղիշե Թադևոսյանի արվեստը 
- Արշիլ Գորկու արվեստը 
- Մարտիրոս Սարյանի արվեստը 
- Մինաս Ավետիսյանի արվեստը 
- Հակոբ Կոջոյանի գրաֆիկան 
- Արա Սարգսյանի արվեստը 
- Հովնաթանյանների ընտանիքը հայ արվեստում 
- Արշակ Ֆեթվաճյանի արվեստը 
- Վահրամ Գայֆեջյանի արվեստը 
- Գառզուի արվեստը 
- 20-րդ դարասկզբի հայ քանդակագործությունը 
- Երվանդ Քոչարի արվեստը 
- Գրիգոր Խանջյանի արվեստը 
- Հակոբ Հակոբյանի արվեստը 
- Վարդգես Սուրենյանցի գրաֆիկան 
- Հովհաննես Զարդարյանի արվեստը 
- Փանոս Թերլեմեզյանի արվեստը 
- Հարություն Կալենցի արվեստը 
- Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունը 
- Մարկ Գրիգորյանի ստեղծագործությունը 
Գրականության ցանկ
- Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե., 1964։ 
- Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, Ե., 2009։ 
- Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Ե., 2009։ 
- Առաքելյան Բ., Հայկական պատկերաքանդակները IV-VII դդ., Ե., 1949։ 
- Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։ 
- Չուգասզյան Լ., Գրիգոր Ծաղկող, Ե., 1986։ 
- Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975։ 
- Der Nersessian S. Miniature Painting of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington, 1993․ 
- Thierry J.-M., Donabédian P. Les arts Arméniens. Paris, 1987․ 
- Степанян Н.С. Искусство Армении. М., 2007․ 
 
 
          