Ուսուցման ձևը` առկա
Տևողությունը` 2 տարի
Ընդունելության անցկացման ձևաչափը` բանավոր
Նույն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը՝ հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016/2017 ուստարվա ընդունելության կանոնակարգը:
Ընդունելության հարցաշար
- Բրոնզեդարյա քանդակագործությունը. նյութերը և մոտիվները, վիշապներ, քարե կուռքեր
- Գառնիի տաճարը և նրա գեղարվեստական հարդարանքը
- 4-7-րդ դդ. հայկական քանդակը․ ստելաներ, կոթողներ
- Հայկական բազիլիկ տաճարները
- Հռիփսիմեատիպ տաճարները
- Կլոր հատակագծով տաճարները հայ շինարվեստում
- Զվարթնոցի տաճարը
- Տաթևի և Աղթամարի որմնանկարները. թեմատիկ և ոճական յուրահատկություններ
- Գանձասարի վանքի պատմագեղարվեստական բնութագիրը
- Հին Ջուղայի խաչքարերը և տապանաքարերը
- Հայկական բյուզանդամետ ձեռագրերը (11-րդ դ.)
- Բարձր Հայքի 13-րդ դարի գրքարվեստը
- Կիլիկյան մանրանկարչության դպրոցները 12-13-րդ դարերում
- Սարգիս Պիծակի ստեղծագործությունը
- Թորոս Ռոսլինի ստեղծագործությունը
- Գլաձորի մանրանկարչական դպրոցը (13-14-րդ դդ.)
- Գրիգոր Ծաղկողի արվեստը
- Վասպուրականի մանրանկարչությունը (14-15-րդ դդ.)
- Անին և Տրդատ ճարտարապետի արվեստը
- Ամաղուի Նորավանքն ու նրա շրջակայքի գեղարվեստական հուշարձանները
- Գեղարդի ճարտարապետական համալիրը
- Հայկական խաչքար. ֆունկցիոնալ բովանդակությունը, մոտիվները, պատկերագրությունը
- Հայկական արծաթագործությունը 13-14-րդ դարերում
- Մոմիկը որպես ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարի վարպետ
- Ուրարտուի քանդակագործությունը և դրվագման արվեստը
- Հովհաննես Այվազովսկու արվեստը
- Գևորգ Բաշինջաղյանի արվեստը
- Սարգիս Խաչատուրյանի արվեստը
- Եղիշե Թադևոսյանի արվեստը
- Արշիլ Գորկու արվեստը
- Մարտիրոս Սարյանի արվեստը
- Մինաս Ավետիսյանի արվեստը
- Հակոբ Կոջոյանի գրաֆիկան
- Արա Սարգսյանի արվեստը
- Հովնաթանյանների ընտանիքը հայ արվեստում
- Արշակ Ֆեթվաճյանի արվեստը
- Վահրամ Գայֆեջյանի արվեստը
- Գառզուի արվեստը
- 20-րդ դարասկզբի հայ քանդակագործությունը
- Երվանդ Քոչարի արվեստը
- Գրիգոր Խանջյանի արվեստը
- Հակոբ Հակոբյանի արվեստը
- Վարդգես Սուրենյանցի գրաֆիկան
- Հովհաննես Զարդարյանի արվեստը
- Փանոս Թերլեմեզյանի արվեստը
- Հարություն Կալենցի արվեստը
- Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունը
- Մարկ Գրիգորյանի ստեղծագործությունը
Գրականության ցանկ
- Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե., 1964։
- Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները XIX-XX դարերում, Ե., 2009։
- Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Ե., 2009։
- Առաքելյան Բ., Հայկական պատկերաքանդակները IV-VII դդ., Ե., 1949։
- Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
- Չուգասզյան Լ., Գրիգոր Ծաղկող, Ե., 1986։
- Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975։
- Der Nersessian S. Miniature Painting of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Washington, 1993․
- Thierry J.-M., Donabédian P. Les arts Arméniens. Paris, 1987․
- Степанян Н.С. Искусство Армении. М., 2007․