- Ուսուցման ձև՝ առկա, տևողություն՝ 1,5 տարի
- Վարձավճար՝ 800.000 ՀՀ դրամ
- Ընդունելության քննության ձևաչափ՝ բանավոր
- Որակավորումը՝ լեզվաբանության մագիստրոս
Ծրագրի նպատակը
Մագիստրոսական ծրագիրը միտված է պատրաստելու որակյալ թարգմանիչներ զբոսաշրջային ոլորտի փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ և ՀՀ այլ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների, մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նաև ձևավորելու պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն ծավալելու հմտություններ զբոսաշրջությանն առնչվող տարբեր ոլորտներում։
Առավելությունները
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որևէ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ և բազմաբովանդակությամբ՝ համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների դասավանդում՝ ուսանողների շրջանում տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով։
Սույն կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկայացանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացների, ընդգրկում է նաև հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվում է անգլերենով՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։
Կարիերայի հնարավորությունները
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ զբոսաշրջային թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություն, ինչպես նաև իրականացնելու բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում։
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ հաստատություններում և կազմակերպություններում՝ տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, մասնագիտական տարբեր ոլորտներին առնչվող միջազգային կազմակերպություններում և միջպետական համատեղ ձեռնարկություններում, տուրիստական գրասենյակներում և այլուր։
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է թարգմանչական պրակտիկա տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում, հյուրընկալության ոլորտի տարբեր կազմակերպություններում, ինչպես նաև պետական հաստատություններում (ՀՀ ԿԳՄՍ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և այլն)։
ՀԱՐՑԱՇԱՐ
Թարգմանություն հասկացությունը․ թարգմանությունը՝ որպես միջլեզվական և միջմշակութային հաղորդակցության տեսակ
Թարգմանության տարատեսակները և դրանց հիմնական տարբերությունները
Համարժեքությունը՝ որպես թարգմանաբանության կենտրոնական գաղափար
Թարգմանական փոխակերպումները, ռազմավարությունները և տեղաշարժերը՝ ըստ Բարխուդարովի, Վինեյի և Դարբելնեի, Քեթֆորդի դասակարգումների
Թարգմանության միավորները՝ ըստ լեզվական 7 մակարդակների
Թարգմանչի մասնագիտական էթիկան․ արտաքին գիտելիք թարգմանության մասին
Ոճագիտության առարկան․ ոճագիտության և բանասիրական այլ գիտակարգերի հարաբերակցությունը
Գործառական ոճերի տարբերակումը
Ոճական հնարների համակարգը
Բառակազմությունը ժամանակակից անգլերենում. բառակազմության հիմնական միջոցները
Բառապաշար. բառապաշարի շերտերը և ոճական տարբերակումը
Դարձվածային միավորների դասակարգման սկզբունքները
Գրականության ցանկ
Galperin I. R. (1981) English Stylistics. Moscow: URSS.
Գիրունյան Գ., Անգլերենի բառագիտության հիմունքներ (տեսական դասընթաց), Երևան, հեղինակային հրատարակչություն, 2009 թ.:
Գաբրիելյան Ս., Թարգմանաբանության քրեստոմատիա, ուս. ձեռնարկ, Երևան, «Սահակ Պարթև», 2007 թ.:
Կոնտակտներ
Հեռ.՝ (+374 60) 710 561
Էլհասցե՝ interpretatordept@gmail.com