Ծրագրի մասին
- Ուսուցման ձև՝ առկա, տևողություն՝ 1 տարի
- Վարձավճար՝ 800 000 ՀՀ դրամ
- Ընդունելության քննության ձևաչափ՝ բանավոր
- Որակավորումը՝ լեզվաբանության մագիստրոս
Ծրագրի նպատակը
«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» մագիստրոսական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խորացված ուսուցում թարգմանաբանության ոլորտում, տրամադրել տեսական և գործնական խոր գիտելիքներ` թարգմանաբանության ժամանակակից մեթոդները, հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, խթանել ուսանողների քննադատական մտածողությունը և վերլուծական հմտությունները, տեսությունը և պրակտիկան համադրելու և գնահատելու ունակությունը, օժտել ուսանողներին մասնագիտական հմտություններով, որոնք անհրաժեշտ են թարգմանչական գործունեություն ծավալելու համար տարբեր մասնագիտական ոլորտներում։
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտները կլինեն մասնագետներ, որոնք ունակ կլինեն ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում թարգմանաբանության ոլորտի նոր մեթոդների ինքնուրույն ուսուցման և մշակման գործընթացում, ինչպես նաև քննարկելու թարգմանաբանության ոլորտի խնդիրներն ու հիմնահարցերը։ Նրանք կկարողանան կատարել ընդհանուր ուղղվածության և նեղ մասնագիտական տեքստերի թարգմանություն, լուծում տալ թարգմանական տարբեր խնդիրներին` կատարելով համարժեքների ճիշտ ընտրություն, կատարել միջտեքստային զուգադրական ուսումնասիրություններ և վերլուծություններ և այլն:
Որակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է, աշխատանքի տեղավորման հնարավորությունները՝ բազմազան: Ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտում, ունակ կլինի կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչպես նաև իրականացնել լեզվի խոր իմացություն պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում նախատեսված է մասնագիտական պրակտիկա հրատարակչական և լրատվական տարբեր կազմակերպություններում:
Դասերը կազմակերպվում են առավոտյան՝ շաբաթական 3 օր։
Կարիերայի հնարավորությունները
«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավոր աշխատատեղեր կարող են զբաղեցնել գեղարվեստական և մասնագիտական թարգմանության ոլորտներին առնչվող հետևյալ կազմակերպություններում. հրատարակչություններ, տարբեր նախարարությունների միջազգային բաժիններ, միջպետական համատեղ ձեռնարկություններ և միջազգային կազմակերպություններ, գովազդային և PR ոլորտում գործող պետական և մասնավոր ձեռնարկություններ և գործակալություններ, դեսպանատներ, լրատվական գործակալություններ, և այլն։
ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մասնագիտական անգլերեն
Թարգմանական ավանդույթը անգլիախոս երկրներում
Հաջորդական և համաժամանակյա թարգմանություն
Միջնորդավորված թարգմանության հիմնախնդիրներ
Թարգմանությունը և խմբագրումը հրատարակչական ոլորտում
Անգլիալեզու գրականությունը ռուսական թարգմանական դպրոցում
ԶԼՄ և հաղորդակցությունների սոցիոլոգիա
Հայ և համաշխարհային գրականության զուգահեռներ
Ձեռնարկատիրություն
Կարիերայի կառավարում
Նախագծերի կառավարում և գնահատում
Հետազոտության պլանավորում և մեթոդներ
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
- Թարգմանություն հասկացությունը․ թարգմանությունը՝ որպես միջլեզվական և միջմշակութային հաղորդակցության տեսակ
- Թարգմանության տարատեսակները և դրանց միջև հիմնական տարբերությունները
- Համարժեքությունը՝ որպես թարգմանաբանության կենտրոնական գաղափար
- Թարգմանական փոխակերպումները, ռազմավարությունները և տեղաշարժերը՝ ըստ Բարխուդարովի, Վինեյ և Դարբելնեի, Քեթֆորդի դասակարգումների
- Թարգմանության միավորները՝ ըստ լեզվական 7 մակարդակների
- Թարգմանչի մասնագիտական էթիկան․ արտաքին գիտելիք թարգմանության մասին
- Ոճագիտության առարկան․ ոճագիտության և բանասիրական այլ գիտակարգերի հարաբերակցությունը
- Գործառական ոճերի տարբերակումը
- Ոճական հնարների համակարգը
- Բառակազմությունը ժամանակակից անգլերենում. բառակազմության հիմնական միջոցները
- Բառապաշար. բառապաշարի շերտերը և ոճական տարբերակումը
- Դարձվածքային միավորների դասակարգման սկզբունքները
Գործնական առաջադրանք․
Թարգմանել նշված հատվածը տրված գեղարվեստական տեքստից (անգլերենից հայերեն)։
Գրականության ցանկ
- Գաբրիելյան Ս., Թարգմանաբանության քրեստոմատիա, ուս. ձեռնարկ, Երևան, «Սահակ Պարթև», 2007։
- Գիրունյան Գ., Անգլերենի բառագիտության հիմունքներ (տեսական դասընթաց), Երևան, հեղինակային հրատարակչություն, 2009։
- Սեֆերյան Ս․, Գաբրիելյան Ս․, Խաչատրյան Ա․, Համառոտ ակնարկ թարգմանաբանության, Երևան, «Սահակ Պարթև», 2012։
- Galperin I.R. English Stylistics. Moscow: URSS, 1981։
Հետադարձ կապ
Էլհասցե՝ interpretatordept@gmail.com
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/TranslatorsStudies/
Հեռ.՝ (+374 60) 710 561