Тип:
Магистр
Профессия:
023201.01.7 - Լեզվաբանություն
Специализация:
023201.01.7 - Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն
Присвоенная квалификация:
Լեզվաբանության մագիստրոս
Учебный год программы:
2025/2026
Форма обучения:
Полная занятость
Общеобразовательный модуль
| Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
|---|---|---|
| 0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
2 ժամ/շաբ.
2 ժամ գործնական
Обязательный
0309/Բ01
1. Цель курса
1. փոխանցել ուսանողներին տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ,
2. սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում: 2. Результаты обучения по программе
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ.
1. աշխատելու տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ, 2. մշակելու հոդվածներ, գիտական աշխատություններ և այլ փաստաթղթեր, 3. աշխատելու էլեկտրոնային աղյուսակների հետ, 4. կազմելու դիագրամներ և գրաֆիկներ, կատարելու հաշվարկներ, 5. նախագծելու և ստեղծելու տվյալների բազա, 6. ստեղծելու հարցումներ, ձևեր, հաշվետվություններ, 7. ստեղծելու ներկայացումներ, օբյեկտների վրա կիրառելու անիմացիոն և ձայնային էֆեկտներ, 8. մշակելու պարզագույն web-կայքերը՝ օգտագործելով նշագրման լեզուներ: 3. Описание
1. փոխանցել ուսանողներին տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ,
2. սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում: 4. Стили и методы преподавания и обучения
1.Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2.Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 5. Методы и критерии оценки
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների հիման վրա` 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա`2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր:
1. 1-ին ընթացիկ ստուգում. գրավոր/ստուգողական աշխատանք: Միավորների քայլը` 0.5: 2. 2-րդ ընթացիկ ստուգում. բանավոր հարցում կամ բանավոր նյութի ներկայացում: Միավորների քայլը` 0.5: 3. Եզրափակիչ աշխատանք. հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը` 0.5: 6. Список основной литературы
7. Основная часть курса
Բաժին 1. Փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ:
Բաժին 2. Տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ: Բաժին 3. Տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ: Բաժին 4. Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում: Բաժին 5. Web-տեխնոլոգիաներ - նշագրման լեզուներ, պարզագույն web-կայքերի ստեղծում: |
||
| 1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
|
1 կիսամյակ
2 ժամ/շաբ.
դասախոսություն՝ 30 ժամ
Обязательный
1005/Մ2
1. Цель курса
Դասընթացի նպատակն է՝
·տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն, ·ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, 2. ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնելու բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, 2. օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները 3. գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար; գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 1. օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, 2. կատարելու անհրաժեշտ վերլուծություններ և այլն, իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Описание
Դասընթացի նպատակն է՝
·տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն, ·ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Стили и методы преподавания и обучения
·դասախոսություններ
·ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի խորացման միջոց և դասախոսության նյութերի յուրացման ակտիվ մեթոդ. - ի լրումն դասախոսության ժամանակ ներկայացված նյութերի, ուսանողներին՝ ինքնուրույն աշխատելու համար, հանձնարարվում է համապատասխան գրականություն, - կազմակերպվում են անհատական և խմբային քննարկումներ, - այն կրում է խորհրդատվական բնույթ և կարող է որոշակիացվել դասախոսի կողմից - բիզնես պլանի մշակման համար բիզնես գաղափարը քննարկվում, որոշվում և ընտրվում է դասախոսի և ուսանողների հետ համատեղ, - բիզնես պլանները մշակելու և ներկայացնելու համար ուսանողները կարող են բաժանվել առավելագույնը 2-3 հոգանոց խմբերի, որոնց անդամները հավասարապես պատասխանատու են բիզնես պլանների մշակման և ներկայացման համար, - բիզնես պլանները մշակելու համար կատարվում են անհատական և խմբային աշխատանքներ և ֆինանսատնտեսական վերլուծություններ, - մշակված բիզնես պլանները գնահատելու համար՝ կազմակերպվում է դրանց պրեզենտացիա, - բիզնես պլան մշակող խմբի մասնակից ուսանողները գնահատվում են՝ համարժեք այդ աշխատանքներին նրանցից յուրաքանչյուրի ներգարվվածության և մասնակցության մակարդակի, տիրապետման աստիճանի և ներկայացման խորության: 5. Методы и критерии оценки
1.Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 8 միավոր։
Գնահատման չափանիշներ. Նյութի ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն։ 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է առավելագույնը 4 միավոր։ Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը։ 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է առավելագույնը 8 միավոր։ Գնահատման մեթոդներ. թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
Թեմա 1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
Թեմա 2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: Թեմա 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: Թեմա 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: Թեմա 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: Թեմա 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: Թեմա 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: Թեմա 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Թեմա 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
| 1309 | Կարիերայի կառավարում | 3 |
|
6. 2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 2 ժամ
Обязательный
1306/Մ02
1. Цель курса
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ,
սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, 2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, 4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում 5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Описание
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ,
սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար: 4. Стили и методы преподавания и обучения
1.դասախոսություններ
2.գործնական պարապմունքներ, 3.պասիվ ունկնդրում 5. Методы и критерии оценки
1.Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր) Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1.Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային
հասկացությունները։ 2.Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: 3.Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: 4.Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները: |
||
| 2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
Դասախոսություն - 2 ժամ
Обязательный
2201/Մ03
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում, · ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, · սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ 1. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում, · ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային, · սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Стили и методы преподавания и обучения
· Դասախոսություն
· Սեմինար · Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Методы и критерии оценки
Նախատեսված է ընթացիկ ստուգում /առավելագույնը 8 միավոր/ և եզրափակիչ քննություն /առավելագույնը 8 միավոր/։
Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր: Եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր հարցման միջոցով։ Հարցատոմսը պարունակում է երեք հարց՝ համապատասխանաբար 3, 3, 2 միավոր արժողությամբ։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
13. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
1. Փոփոխությունների տեսլական 2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
||
| 1607 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
2 ժամ/շաբ.
2 ժամ/շաբ.
Обязательный
1302/Մ02
1. Цель курса
·ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին,
·ներկայացնել հետազոտության կազմակերպման առանձնահատկությունները և հետազոտության դիզայնի տեսակները, ·ուսումնասիրել հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. սահմանելու գիտական հետազոտության կազմակերպման հիմնական սկզբունքներին և պահանջներին, 2. մեկնաբանելու պատճառահետևանքային կապերը հասարակական գիտություններում, 3. գնահատելու գիտական հետազոտությունների մեջ կիրառվող մեթոդների առավելություններն ու թերությունները և կիրառման հնարավորությունները ըստ հետազոտության առարկայի, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. ծրագրելու և իրականացնելու արդյունավետ հետազոտություն, 5. կիրառելու գիտական հետազոտության որակական և քանակական մեթոդները ըստ հետազոտության նպատակի և լսարանի առանձնահատկությունների, 6. նախապատրաստելու գիտական հետազոտության գրագետ նախագիծ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 7. արժևորելու և կիրառելու յուրացրած մեթոդները հասարակական կյանքում առկա իրողությունները վերլուծելու և գնահատելու համար։ 3. Описание
·ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին,
·ներկայացնել հետազոտության կազմակերպման առանձնահատկությունները և հետազոտության դիզայնի տեսակները, ·ուսումնասիրել հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքները: 4. Стили и методы преподавания и обучения
1.դասախոսություն,
2.խմբային քննարկումներ, 3.գրականության վերլուծություն, 4.աշխատանք սկզբնաղբյուրների հետ, 5.լուսացուցադրություններ։ 5. Методы и критерии оценки
1. ընթացիկ ստուգում` առավելագույնը 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք` առավելագույնը 2 միավոր, 3. եզրափակիչ քննություն` առավելագույնը 8 միավոր, 4. մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Սոցիալական իմացության առանձնահատկությունները: 2. Սոցիոհումանիտար գիտելիքի մեթոդաբանական առանձնահատկությունները: 3. Հետազոտական հիմնախնդրի որոշարկման հիմնական մարտավարությունները: 4. Գիտական աղբյուրների վերլուծության և գիտական գրականության ուսումնասիրման մեթոդաբանական սկզբունքները (scoping studies): 5. Գիտական հետազոտության հիմնական փուլերը: 6. Պրոբլեմային իրավիճակի սահմանում և հիմնախնդրի հրատապություն: 7. Հետազոտության օբյեկտ և առարկա: 8. Հետազոտության նպատակ և խնդիրներ: 9. Հետազոտության վարկած: 10.Արժեքային կողմնորոշումը հասարակական գիտություններում: 11.Արժեքամետ սոցիալական գիտության հայեցակարգը և մեթոդաբանությունը: 12. Հետազոտության մեթոդների դասակարգումը: 13. Հետազոտության դիզայն և տվյալների հավաքագրման մեթոդները: 14. Փաստարկման առանձնահատկությունները սոցիոհումանիտար գիտելիքի համակարգում: 15. Հետազոտության արդյունքների տեսականացման ռազմավարությունները: 16. Հետազոտության արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն: 17. Հետազոտության կազմակերպման և արդյունքների ներդրման շրջապտույտը: 18. Գիտական հետազոտության հաջողակ նախագիծ պատրաստելու և ներկայացնելու հիմնական սկզբունքները: |
||
Специализированный модуль
| Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
|---|---|---|
| 1607 | Մասնագիտական անգլերեն | 6 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործ.
Обязательный
1607/Մ01
1. Цель курса
1. օժտել գեղարվեստական և մասնագիտական թարգմանության հմտություններով՝ թարգմանական գործունեություն ծավալելու համար,
2. ներկայացնել գեղարվեստական և մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկություններն ու տերմինաբանությունը: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. տարբերակելու գեղարվեստական և մասնագիտական ոլորտի տարբեր ենթաճյուղերը, 2. սահմանելու գեղարվեստական և մասնագիտական տեքստերի թարգմանաբանական առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. տարբերակելու նեղ մասնագիտական (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքական, գործարարական) բառապաշարը, 2. զարգացնելու բանավոր և գրավոր խոսքը գեղարվեստական և մասնագիտական ոլորտում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ . 1. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն), 2. կատարելու հետազոտական աշխատանք գեղարվեստական և մասնագիտական թարգմանության տարբեր խնդիրների շուրջ: 3. Описание
1. օժտել գեղարվեստական և մասնագիտական թարգմանության հմտություններով՝ թարգմանական գործունեություն ծավալելու համար,
2. ներկայացնել գեղարվեստական և մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկություններն ու տերմինաբանությունը: 4. Стили и методы преподавания и обучения
1. քննարկումներ, բանավեճեր մասնագիտական տարբեր ոլորտների շուրջ,
2. անհատական և թիմային աշխատանքներ (զեկույց, բանավոր ներկայացում), 3. ինքնուրույն հետազոտական աշխատանքներ, 4. նեղ մասնագիտական տեքստերի վերլուծություն, բառապաշարի ուսումնասիրություն, 5. գրավոր և բանավոր ստուգում/հարցում: 5. Методы и критерии оценки
Դասընթացը նախատեսում է 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ քննություն:
1-ին ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով: Գրավոր աշխատանքը տրվում է թեստի ձևով, միավորների քայլը 0,5 է: 2-րդ ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի հետազոտական աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով (հետազոտական բաղադրիչ): Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր: Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 2, 2, 3 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. մասնագիտական /ակադեմիական/ տեքստերի բառապաշարային և կառուցվածքային առանձնահատկություններ,
2. մասնագիտական տեքստերի և դրանց հայերեն թարգմանության համեմատական-զուգադրական վերլուծության և ուսումնասիրության միջոցով կատարել համարժեքների ճիշտ ընտրություն, 3. ունկնդրողական խոսքի հմտությունների զարգացում տարաբնույթ մասնագիտական աղբյուրների միջոցով, 4. նեղ մասնագիտական (իրավաբանական, քաղաքական) ոլորտների ուսումնասիրություն և այդ ոլորտներում գրավոր և բանավոր խոսքի զարգացում: |
||
| 1607 | Թարգմանական ավանդույթը անգլախոս երկրներում | 6 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
60 լսարանային ժամ
2 ժամ դաս., 2 ժամ գործնական
Обязательный
1607/Մ02
1. Цель курса
· ծանոթացնել ուսանողներին անգլալեզու երկրների թարգմանական ավանդույթի ծագումնաբանությանը և զարգացման ընթացքին,
· տրամադրել գիտելիքներ արևմտյան թարգմանական դպրոցների առաջադեմ տեսությունների և սկզբունքների վերաբերյալ, · զարգացնել ուսանողների վերլուծական կարողություններն ու հմտությունները՝ կատարելու տարատեսակ թարգմանաբանական ուսումնասիրություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու անգլալեզու երկրների թարգմանական դպրոցները և դրանց ականավոր ներկայացուցիչներին, 2. քննարկելու արևմտյան թարգմանական ավանդույթի հիմնարար տեսությունները, սկզբունքներն ու մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառելու թարգմանաբանության հետազոտական մեթոդները, 4. կատարելու տարատեսակ տեքստերի թարգմանական վերլուծություն իմաստաբանական, քերականական, ոճական և կառուցվածքային մակարդակներում, 5. վերլուծելու թարգմանական մեթոդների և ռազմավարությունների կիրառությունը թարգմանական գործընթացում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. ամփոփելու թարգմանական գործընթացում ի հայտ եկող խնդիրները, 7. կիրառելու գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու խնդիրներ, 8. գրելու հետազոտության վերաբերյալ վերլուծական զեկույց, վարելու գիտական բանավեճ։ 3. Описание
· ծանոթացնել ուսանողներին անգլալեզու երկրների թարգմանական ավանդույթի ծագումնաբանությանը և զարգացման ընթացքին,
· տրամադրել գիտելիքներ արևմտյան թարգմանական դպրոցների առաջադեմ տեսությունների և սկզբունքների վերաբերյալ, · զարգացնել ուսանողների վերլուծական կարողություններն ու հմտությունները՝ կատարելու տարատեսակ թարգմանաբանական ուսումնասիրություններ: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. սեմինար պարապմունք, 3. քննարկումներ, 4. գործնական առաջադրանքներ, 5. հետազոտական աշխատանքների իրականացում և ներկայացում: 5. Методы и критерии оценки
Դասընթացը նախատեսում է 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ քննություն:
2 ընթացիկ քննություններն անցկացվում են ուսանողի գրավոր աշխատանքների հիման վրա, յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով: Գրավոր աշխատանքները տրվում են թեստի ձևով, միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր: Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 2, 2, 3 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Թարգմանության ընդհանուր հիմնախնդիրները։ Թարգմանաբանության համառոտ պատմական ակնարկ։
2. Արևմտյան թարգմանական դպրոցների ավանդույթները և ականավոր ներկայացուցիչները։ 3. Յու. Նայդայի և Փ.Նյումարքի մոտեցումները թարգմանական համարժեքության խնդրին։ 4. Թարգմանական գործընթաց և թարգմանության մոդելներ։ Թարգմանական համարժեքության հասնելու ռազմավարություններ։ 5. Թարգմանական ռազմավարությունների և մեթոդների դասակարգումը տարբեր արևմտյան տեսաբանների մոտ. ընդհանրություններն ու տարբերությունները։ 6. Թարգմանության բառային, քերականական և ոճական խնդիրները։ 7. Թարգմանության գործաբանական հայեցակերպ։ Ռայսի և Նորդի տեսությունները։ |
||
| 1607 | Հաջորդական և համաժամանակյա թարգմանություն | 6 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
60 լսարանային ժամ
2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
1607/Մ03
1. Цель курса
· զարգացնել հաջորդական և համաժամանակյա թարգմանության հմտություններ` համապատասխան մասնագիտական ոլորտներում թարգմանական գործունեություն ծավալելու համար,
· ուսուցանել հաջորդական և համաժամանակյա թարգմանության սկզբունքներն ու մեթոդները, դժվարությունների հաղթահարման հիմնական ռազմավարությունները, · տրամադրել հիմնավոր գործնական գիտելիքներ՝ մասնագիտական տեքստերի բառապաշարային և ոճական առանձնահատկությունները վերլուծելու, հասկանալու, այնուհետև դրանք հաջորդաբար և համընթաց թարգմանելուհամար 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու հաջորդական և համաժամանակյա թարգմանությունների առանձնահատկությունները, սկզբունքներն ու մեթոդները, 2. սահմանելու տարատեսակ տեքստերի բանավոր թարգմանությանն առնչվող հիմնախնդիրներն ու համակարգային առանձնահատկությունները, 3. ներկայացնելու թարգմանական գործընթացի առանձնահատկությունները նշված ոլորտներում՝ տարբերակելով համապատասխան տեսական մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 4. տարբերակելու զբոսաշրջության ոլորտի տեսքտերի բառապաշարային, քերականական և ոճական առանձնահատկությունները, 5. տարբերակելու բանավոր թարգմանության յուրաքանչյուր տեսակին հատուկ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները, 6. կիրառելու համապատասխան թարգմանական ռազմավարություններ՝ առաջադրված նպատակների իրականացման համար, 7. կատարելու տարաբնույթ տեքստերի հաջորդական և համաժամանակյա թարգմանություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. հմտորեն օգտագործելու համաժամանակյա թարգմանության համար նախատեսված սարքավորումները: 3. Описание
· զարգացնել հաջորդական և համաժամանակյա թարգմանության հմտություններ` համապատասխան մասնագիտական ոլորտներում թարգմանական գործունեություն ծավալելու համար,
· ուսուցանել հաջորդական և համաժամանակյա թարգմանության սկզբունքներն ու մեթոդները, դժվարությունների հաղթահարման հիմնական ռազմավարությունները, · տրամադրել հիմնավոր գործնական գիտելիքներ՝ մասնագիտական տեքստերի բառապաշարային և ոճական առանձնահատկությունները վերլուծելու, հասկանալու, այնուհետև դրանք հաջորդաբար և համընթաց թարգմանելուհամար 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. բանավոր ներկայացում/պրեզենտացիա, 5. բանավոր հարցում։ 5. Методы и критерии оценки
Դասընթացը նախատեսում է 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ քննություն:
1-ին ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով: Գրավոր աշխատանքը տրվում է թեստի ձևով, միավորների քայլը 0,5 է: 2-րդ ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի հետազոտական աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով (հետազոտական բաղադրիչ): Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր: Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 2, 2, 3 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Բանավոր թարգմանության տեսակները և դրանց կիրառումը զբոսաշրջության ոլորտում։
2. Զբոսաշրջության ոլորտի տեքստերի բառապաշարային, ոճական և կառուցվածքային յուրահատկությունները և բանավոր թարգմանության ընթացքում վերջիններիս պահպանմանն առնչվող խնդիրներ։ 3. Զբոսաշրջության և հարակից ոլորտների տեքստերի հաջորդական և համընթաց թարգմանության հմտությունների յուրացում։ 4. Զուգադրական վերլուծության մեթոդի կիրառմամբ՝ եկեղեցաբանական, պատմամշակութային, աշխարհագրական և զբոսաշրջության ոլորտի այլ տեքստերի հաջորդական և համընթաց թարգմանություն։ 5. Զբոսաշրջության և հարակից ոլորտների տեքստերի տերմինների, կայուն բառակապակցությունների և բարդ շարահյուսական կառույցների թարգմանական խնդիրները և դրանց լուծման համար կիրառվող թարգմանական մեթոդները։ 6. Զբոսաշրջության ոլորտում թարգմանություն կարատելիս թարգմանչի վարքագծի կանոնների քննություն։ |
||
| 1607 | Միջնորդավորված թարգմանության հիմնախնդիրներ | 6 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
60 լսարանային ժամ
2 ժամ դասախոսություն, 2 ժամ գործնական
Обязательный
1607/Մ04
1. Цель курса
· զարգացնել միջնորդավորված թարգմանության բազային հմտություններ համապատասխան ոլորտում թարգմանական գործունեություն ծավալելու համար,
· տրամադրել հիմնավոր տեսական և գործնական գիտելիքներ՝ միջնորդավորված թարգմանության և դրան հարակից ոլորտների հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար, · տրամադրել տեսական և գործնական նյութեր միջնորդավորոված թարգմանության հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ըմբռնելու մասնագիտական միջավայրում միջնորդավորված թարգմանության կիրառության բառապաշարային, քերականական և ոճական յուրահատկությունները, ինչպես նաև ճիշտ սկզբունքով շարադրելու խոսքը, 2. մեկնաբանելու բնագիր տեքստի տարբեր լեզվական միջոցները և որոշելու դրանց համարժեք թարգմանության համար անհրաժեշտ ռազմավարությունները, 3. սահմանելու միջնորդավորված թարգմանության հիմնախնդիրները և համակար-գային առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. լուսաբանելու միջնորդավորված թարգմանությանը վերաբերող մասնագիտական փաստեր, 5. կատարելու համապատասխան մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանություն` բացառելով տերմինաբանական երկիմաստությունը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. վերհանելու միջնորդավորված տեքստերին բնորոշ լեզվական տարբեր առանձնահատկությունները, 7. կատարելու տարբեր ոլորտների միջնորդավորված մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանություն: 3. Описание
· զարգացնել միջնորդավորված թարգմանության բազային հմտություններ համապատասխան ոլորտում թարգմանական գործունեություն ծավալելու համար,
· տրամադրել հիմնավոր տեսական և գործնական գիտելիքներ՝ միջնորդավորված թարգմանության և դրան հարակից ոլորտների հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար, · տրամադրել տեսական և գործնական նյութեր միջնորդավորոված թարգմանության հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար: 4. Стили и методы преподавания и обучения
1. տեքստի վերլուծություն, գրավոր թարգմանություն,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք։ 5. Методы и критерии оценки
Դասընթացը նախատեսում է 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ քննություն:
1-ին ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով: Գրավոր աշխատանքը տրվում է թեստի ձևով, միավորների քայլը 0,5 է: 2-րդ ընթացիկ քննությունը անցկացվում է ուսանողի հետազոտական աշխատանքի հիման վրա` 4 միավոր առավելագույն արժեքով (հետազոտական բաղադրիչ): Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր: Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 2, 2, 3 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Միջնորդավորված տեքստերի գրավոր թարգմանության հանգուցային խնդիրների համառոտ ներկայացում։
2. Եզրույթների, կայուն բառակապակցությունների և բարդ շարահյուսական կառույցների թարգմանական խնդիրների վերհանում և համապատասխան թարգմանական մեթոդների կիրառում։ 3. Միջնորդավորված տեքստերի թարգմանության շարահյուսական և ոճակառուցվածքային առանձնահատկությունները։ 4. Տեքստի վերլուծություն բառային մակարդակում: 5. Մշակութային տարրերի վերլուծությունը տեքստում: 6. Թարգմանված տեքստի գնահատման մեթոդների վերլուծություն: |
||
| 1607 | Թարգմանությունը և խմբագրումը հրատարակչական ոլորտում | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
30 լսարանային ժամ
2 ժամ գործ.
Обязательный
1607/Մ05
1. Цель курса
· զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խորացված ուսուցում թարգմանաբանության ոլորտում,
· տրամադրելու խորը տեսական և գործնական գիտելիքներ թարգմանված տեքստը խմբագրելու, սրբագրելու, ինչպես նաև հրատարակչական ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու տարբեր ժանրերի ստեղծագործությունների թարգմանական և խմբագրական խնդիրները, 2. լուսաբանելու հրատարակչական ոլորտի արդի մոտեցումները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու և թարգմանելու տարբեր ոլորտի մասնագիտական տեքստեր՝ քննարկելով սկզբնաղբյուր տեքստի բառային, քերականական և կառուցվածքային առանձնահատկությունները և դրանց համարժեք վերարտադրության միջոցները թիրախ տեքստում. 4. կատարելու գրական երկերի թարգմանության խմբագրում՝ կիրառելով համապատասխան ռազմավարություններ՝ թարգմանության համարժեքությունը, ինչպես նաև թարգմանված տեքստի որակը ապահովելու նպատակով, 5. իրականացնելու գործունեություն հրատարակչական ոլորտում, գ.ընդհանրական/փոխանցելի գիտելիքներ. 6. կիրառելու ձեռքբերված մասնագիտական գիտելիքները տվյալ ոլորտում։ 3. Описание
· զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները` տրամադրելով խորացված ուսուցում թարգմանաբանության ոլորտում,
· տրամադրելու խորը տեսական և գործնական գիտելիքներ թարգմանված տեքստը խմբագրելու, սրբագրելու, ինչպես նաև հրատարակչական ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով: 4. Стили и методы преподавания и обучения
· անհատական և խմբային աշխատանք,
· անհատական և թիմային վերլուծական աշխատանք, · ինքնուրույն աշխատանք (անհատական ինքնուրույն գրավոր թարգմանության իրականացում), · գրավոր և բանավոր ստուգում/հարցում: 5. Методы и критерии оценки
Նախատեսվում է անցկացնել ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն
· Եզրափակիչ քննությունն անց է կացվում բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր: · Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր: · Մասնակցությանը տրվում է 2 միավոր: · Ինքնուրույն աշխատանքին տրվում է 2 միավոր։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Թարգմանության հիմնական տեսակներ՝ գրական-գեղարվեստական, տեխնիկական, լրագրողական և այլն:
2. Խմբագրման առանցքային փուլեր՝ նախնական խմբագրում, բուն բովանդակային խմբագրում, լեզվաբառարանական խմբագրում, մասնագիտական խմբագրում և սրբագրում: 3. Թարգմանչական և խմբագրական գործիքներ՝ թարգմանչական ծրագրեր, խմբագրական ծրագրեր, թարգմանական բազաներ և ռեսուրսներ (բառարաններ, առցանց պորտալներ): 4. Իրավական ու էթիկական չափանիշներ թարգմանչական ու խմբագրական ոլորտում՝ հեղինակային իրավունք, թարգմանության իրավական նորմեր և այլն: 5. Հրատարակչական ոլորտի ժամանակակից մոտեցումներ՝ հրատարակչական գործընթացի կազմակերպում, թարգմանված գործի գովազդում և այլն: |
||
| 1607 | Անգլալեզու գրականությունը ռուսական թարգմանական դպրոցում | 6 |
|
2-րդ կիսամյակ՝ գարնանային
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործ
Обязательный
1607/Մ06
1. Цель курса
· ծանոթացնել ռուսական թարգմանական դպրոցի ավանդույթների և ականավոր ներկայացուցիչների կողմից առաջադրված տեսությունների հետ,
· ներկայացնել ուսանողներին թարգմանական գործընթացի փուլելը, ինչպես նաև գեղարվեստական տեքստերի թարգմանության մեթոդներն ու սկզբունքները ռուսական թարգմանական դպրոցի մոտեցումներով, · ծանոթացնել թարգմանության գործնական խնդիրներին տարբեր լեզվական մակարդակներում և ձևավորել նման խնդիրների հաղթահարման համապատասխան ռազմավարությունների մշակման հմտություններ։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու ռուսական թարգմանական դպրոցի հիմնական տեսությունները և մոտեցումները անգլալեզու գրականության թարգմանությանը, 2. սահմանելու գեղարվեստական թարգմանության ընդհանուր առանձնահատկություններն ու սկզբունքները, ներկայացվող պահանջները և հիմնական խնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. վերլուծելու անգլալեզու գրականության լեզվական առանձնահատկություններն ու թարգմանական խնդիրները, 4. իրականացնելու անգլալեզու գրականության թարգմանության հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրություններ՝ օգտագործելով վերլուծության տարբեր մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. կիրառելու ստացած տեսական գիտելիքները գործնականում` գեղարվեստական թարգմանություն կատարելիս, 6. վերլուծելու կոնկրետ մասնագիտական խնդիրներ և առաջարկելու դրանց լուծման եղանակներ: 3. Описание
· ծանոթացնել ռուսական թարգմանական դպրոցի ավանդույթների և ականավոր ներկայացուցիչների կողմից առաջադրված տեսությունների հետ,
· ներկայացնել ուսանողներին թարգմանական գործընթացի փուլելը, ինչպես նաև գեղարվեստական տեքստերի թարգմանության մեթոդներն ու սկզբունքները ռուսական թարգմանական դպրոցի մոտեցումներով, · ծանոթացնել թարգմանության գործնական խնդիրներին տարբեր լեզվական մակարդակներում և ձևավորել նման խնդիրների հաղթահարման համապատասխան ռազմավարությունների մշակման հմտություններ։ 4. Стили и методы преподавания и обучения
1. սեմինար պարապմունք,
2. քննարկումներ, 3. գործնական առաջադրանքներ, 4. հետազոտական աշխատանքների իրականացում և ներկայացում։ 5. Методы и критерии оценки
Նախատեսվում է անցկացնել ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր: Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր: Ինքնուրույն աշխատանքին տրվում է 2 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Թարգմանության ընդհանուր հիմնախնդիրները։ Ռուսական թարգմանական դպրոցի ավանդույթները։
2. Գեղարվեստական թարգմանության տարատեսակը և առանձնահատկությունները, սկզբունքները և մոտեցումները։ 3. Անգլալեզու գրականության ականավոր ռուս թարգմանիչների գործունեությունը։ 4. Թարգմանական գործընթաց և թարգմանության մոդելներ։ Թարգմանական համարժեքության հասնելու ռազմավարություններ։ 5. Անգլալեզու հեղինակների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանության խնդիրները և առանձնահատկությունները։ 6. Գեղարվեստական թարգմանության քերականական և իմաստաբանական խնդիրներ։ 7. Դարձվածաբանական և փոխաբերական միավորների թարգմանությունը անգլերենից ռուսերեն։ 8. Ոճական հնարների և արտահայտչամիջոցների թարգմանության առանձնահատկությունները։ |
||
| 2202 | ԶԼՄ և հաղորդակցությունների սոցիոլոգիա | 3 |
|
3 ECTS կրեդիտ
2 ժամ/շաբ.
2 ժամ դասախոսություն
Обязательный
2202/Մ07
1. Цель курса
1, սովորեցնել ապագա մասնագետներին ԶԼՄ և զանգվածային հաղորդակցման տեխնոլոգիաներ և մեթոդներ, բացատրել հասարակական կարծիքի վրա ներազդելու նպատակով կիրառվող տեղեկատվական-հաղորդակցական մեթոդներ,
2, ցույց տալ ավանդական և սոցիալական մեդիայի դաշտում օգտատերերի հաղորդակցական և վարքային առանձնահատկությունները, և այլն: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. վերարտադրելու ԶԼՄ-ների սոցիոլոգիայի շրջանակում անհրաժեշտ որոշակի գիտելիքներ և տեղեկատվություն, 2. օգտվելու հաղորդակցությունների և ԶԼՄ սոցիոլոգիայի տիրույթում հայտնի մասնագետների տեսահայեցակարգային մոտեցումներից, հրատարակումներից, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. համեմատելու, բացատրելու և վերլուծելու գիտական ուսումնասիրության առարկա դարձած տարբեր ԶԼՄ-ները, դրանց փոխկապվածությունը տարբեր սոցիալական ինստիտուտների հետ, դրանց ազդեցությունը տարբեր մակարդակներում, դրանց ֆունկցիոնալությունը և դիսֆունկցիոնալությունը, դրանց զարգացման հեռանկարը, 4.ընդհանրացնելու ստացված գիտելիքները ինչպես ԶԼՄ սոցիոլոգիայի, այնպես էլ առավել լայն՝ բուն սոցիոլոգիայի շրջանակներում, · ըմբռնելու, նկարագրելու և վերլուծելու ԶԼՄ-ների էվոլյուցիան, զարգացումը և ազդեցությունը, 5. քննարկելու և վերլուծելու առարկայական տիրույթում մշակված տեսություններն ու տեղի ունեցող գործընթացները անգլերեն լեզվով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. ամբողջականացնելու և ընդհանրացնելու ստացված գիտելիքը՝ առավել լայն միջառարկայական համատեքստում: 3. Описание
1, սովորեցնել ապագա մասնագետներին ԶԼՄ և զանգվածային հաղորդակցման տեխնոլոգիաներ և մեթոդներ, բացատրել հասարակական կարծիքի վրա ներազդելու նպատակով կիրառվող տեղեկատվական-հաղորդակցական մեթոդներ,
2, ցույց տալ ավանդական և սոցիալական մեդիայի դաշտում օգտատերերի հաղորդակցական և վարքային առանձնահատկությունները, և այլն: 4. Стили и методы преподавания и обучения
· դասախոսությունների անցկացում,
· սեմինար պարապմունքների անցկացում, նախանշված թեմայի շուրջ քննարկում, հիմնախնդիրների վերհանում և ձևակերպում, · խմբային և անհատական աշխատանքների կատարում, · տեսանյութերի /թեմատիկ ծրագրեր, ֆիլմեր/ դիտում և քննարկում, դեպքերի վերլուծություն (case study): Դասընթացի շրջանակներում արդիական փորձի և գործընթացների քննարկումն ու վերլուծությունը իրականացվելու է ժամանակակից մեդիա տեսությունների միջոցով: Դիտարկվելու է միջազգային և ազգային փորձը: 5. Методы и критерии оценки
Նախատեսվում է անցկացնել ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր: Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր: Ինքնուրույն աշխատանքին տրվում է 2 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
· ԶԼՄ-ների սոցիոլոգիան` սոցիոլոգիայի համատեքստում. ծագումը, առարկան, նպատակը:
· ԶԼՄ-ների տեսակները (տպագիր և հեռարձակող) և դրանց առանձնահատկությունները: · ԶԼՄ-ների գործառնությունը. բացահայտ և թաքնված, դրական և բացասական գործառույթներ: · ԶԼՄ-ների ուսումնասիրության տեսական ուղղությունները: · ԶԼՄ-ների լսարանը և լսարանի վերաբերյալ հայեցակետերը: · ԶԼՄ-ների պետական և հասարակական վերահսկողությունը: · ԶԼՄ-ներ և գովազդ: Գովազդի էությունը, ազդեցությունը: · ԶԼՄ-ները և հասարակայնության հետ կապերի (ՀԿ) ոլորտը: · Տեղեկատվական անվտանգությունը: Կեղծ լուրերի հիմնախնդիրը: |
||
| 1403 | Հայ և համաշխարհային գրականության զուգահեռներ | 3 |
|
2-րդ կիսամյակ՝ գարնանային
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
Обязательный
1403/Մ08
1. Цель курса
· ծանոթացնել հայ և համաշխարհային գրականության զուգահեռներին, ներկայացնել համաշխարհային գրականության ազդեցությունը հայ գրականության վրա,
· անդրադառնալ գրական կապերին ու առնչություններին, մեթոդների, դիպաշարերի, թեմաների ու կառույցների փոխներթափանցումներին, գրական կապերին ու առնչություններին, · ներկայացնել ուսանողներին եվրոպական, ամերիկյան և ռուսական հայտնի ստեղծագործությունների հայերեն փոխադրությունները, դրանց հիման վրա դիտարկել գործնական մոտեցումները, որ կիրառել են հայ հեղինակները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու հայ գրականության դերը համաշխարհային գրականության համապատկերում, 2. մեկնաբանելու գրական առնչությունների, ազդեցությունների, ենթագիտակցական նմանությունների և նպատակային փոխադրությունների տարբերությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կատարելու գեղարվեստական փոխադրություններ՝ օգտագործելով հայ գրող-թարգմանիչների կիրառած մեթոդները, 4. իրականացնելու հայ և համաշխարհային գրականության առնչությունների մասին ուսումնասիրություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. կիրառելու ստացած տեսական գիտելիքները գործնականում` գեղարվեստական փոխադրություն կատարելիս, 6. վերլուծելու կոնկրետ մասնագիտական տեքստեր: 3. Описание
· ծանոթացնել հայ և համաշխարհային գրականության զուգահեռներին, ներկայացնել համաշխարհային գրականության ազդեցությունը հայ գրականության վրա,
· անդրադառնալ գրական կապերին ու առնչություններին, մեթոդների, դիպաշարերի, թեմաների ու կառույցների փոխներթափանցումներին, գրական կապերին ու առնչություններին, · ներկայացնել ուսանողներին եվրոպական, ամերիկյան և ռուսական հայտնի ստեղծագործությունների հայերեն փոխադրությունները, դրանց հիման վրա դիտարկել գործնական մոտեցումները, որ կիրառել են հայ հեղինակները: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն,
2. սեմինար պարապմունք, 3. քննարկումներ, 4. գործնական առաջադրանքներ, 5. հետազոտական աշխատանքների իրականացում և ներկայացում։ 5. Методы и критерии оценки
Նախատեսվում է անցկացնել ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Դասընթացն ավարտվում է բանավոր եզրափակիչ քննությամբ` 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց` յուրաքանչյուրը համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր: Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր: Ինքնուրույն աշխատանքին տրվում է 2 միավոր: Մասնակցությանը տրվում է 2 միավոր: Դասընթացի արդյունարար գնահատականը հաշվարկվում է որպես վերոնշյալ առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Խաչատուր Աբովյանը և գերմանական գրականությունը: 2. Հայկական հեքիաթները. թափառիկ սյուժեներ և ազատ թարգմանություններ: 3. Ռուս գրականության ազդեցությունը 1850-1890-ական թվականների հայ գրականության վրա: 4. Հակոբ Պարոնյանը և ֆրանսիական երգիծաբանությունը: 5. Հովհաննես Թումանյանը և համաշխարհային գրականությունը: 6. Ավետիք Իսահակյանը և Արևելքը: 7. Եվրոպական գրականության մոտիվներով ու կաղապարներով գրված արևմտահայ վեպերը 8. Հայ գրականությունը և համաշխարհային սիմվոլիզմը: |
||
Другие образовательные модули
| Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
|---|---|---|
| 1607 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
|
3-րդ կիսամյակ
90 ժամ
90 ժամ ինքնուրույն
Обязательный
16/07
1. Цель курса
·գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև թարգմանական գործունեության ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
·զարգացնել թարգմանական կոնկրետ խնդիրներ ինքնուրույն լուծելու կարողություններ՝ հենվելով ուսումնառության ընթացքում ձեռքբերված մասնագիտական գիտելիքների վրա: 2. Результаты обучения по программе
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները, 2. լուսաբանելու գործարար թարգմանական ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքները, 3. վերլուծելու թարգմանական գործունեության առանձնահատկությունները և թարգմանական գործընթացի փուլերը, բ.գործնական մասնագիտական կարողություններ. 4. օգտագործելու անգլերեն և հայերեն գրավոր և բանավոր խոսքի հմտությունները՝ արդյունավետ համարժեք թարգմանություն իրականացնելու նպատակով, 5. ամփոփելու տվյալ մասնագիտական ոլորտում իրականացված թարգմանական փորձը համապատասխան պրեզենտացիաներով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6.կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքը գործնականում, 7. կիրառելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները տեղեկատվություն մշակելիս կամ ներկայացնելիս: 3. Описание
·գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև թարգմանական գործունեության ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
·զարգացնել թարգմանական կոնկրետ խնդիրներ ինքնուրույն լուծելու կարողություններ՝ հենվելով ուսումնառության ընթացքում ձեռքբերված մասնագիտական գիտելիքների վրա: 4. Стили и методы преподавания и обучения
1.առերես հանդիպումներ պրակտիկան վարող կազմակերպությունում, գործնական հանձնարարությունների քննարկում,
2.անհատական և թիմային աշխատանք: 5. Методы и критерии оценки
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները:
Պրակտիկան իրականացվում է ընդունող կազմակերպության և այն վարող մասնագետների կողմից առաջարկվող պլանի հիման վրա, որը համաձայնեցվում է ամբիոնի հետ: Անհրաժեշտության դեպքում պրակտիկան անցկացվում է ուսանողի աշխատատեղում, եթե տվյալ աշխատանքը մասնագիտական է համարվում: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Գործնական հանձնարարություններ
2. Մասնագիտական նեղ ուղղվածության թարգմանություններ պրակտիկայի անցկացման վայրում։ 3. Կատարված թարգմանություններից մասնագիտական բառապաշարի վերհանում և ներկայացում ղեկավարին։ |
||
| 1607 | Մագիստրոսական թեզ | 18 |
|
3-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
Обязательный
16/07
1. Цель курса
Կատարել գիտահետազոտական աշխատանք թարգմանաբանության ոլորտում՝ ուղղորդվելով թարգմանաբանության ասպարեզի արդիական խնդիրների համակողմանի ուսումնասիրությամբ և ինքնուրույն լուծումներ տալու հավակնությամբ:
2. Результаты обучения по программе
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու իր գիտահետազոտական աշխատանքի նպատակը, խնդիրները,հետազոտության օբյեկտը, 2. լուսաբանելու հետազոտության տեսական հիմնադրույթները, մեթոդաբանությունը, արդյունքները բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. գնահատելու կատարված հետազոտության արդյունքները, 4. օգտագործելու գրաֆիկական տարբեր միջոցներ՝ հետազոտության արդյունքները ամփոփելու նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. օգտվելու տարատեսակ տեղեկատվական աղբյուրներից, 6. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքը գործնականում: 3. Описание
Կատարել գիտահետազոտական աշխատանք թարգմանաբանության ոլորտում՝ ուղղորդվելով թարգմանաբանության ասպարեզի արդիական խնդիրների համակողմանի ուսումնասիրությամբ և ինքնուրույն լուծումներ տալու հավակնությամբ:
4. Методы и критерии оценки
Թեզի նախապաշտպանություն /ստուգվում է թեզի բովանդակության համապատասխանությունը ընտրված թեմային, կատարված տեսական և գործնական ուսումնասիրությունների որակը, տեխնիկական պահանջների կատարումը և այլն/։
Թեզի հրապապակային պաշտպանություն, որը գնահատվում է առավելագույնը 20 միավոր։ Նշված միավորներից առավելագույնը 12 միավորի սահմաններում գնահատվում է թեզի բովանդակությանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջների բավարարման մակարդակը, և առավելագույնը 8 միավոր տրվում է հրապարակային պաշտպանությանը ուսանողի կողմից թեզի ներկայացմանը և տրված հարցերին պատասխանելու ունակությանն ու պատրաստականությանը։ 5. Основная часть курса
Տիտղոսաթերթեր /հայերեն և անգլերեն/
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս /բաղկացած առնվազն երկու գլխից/ Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||