Օպտիկա
Магистерская программа
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։
«Օպտիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա։ Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ «Օպտիկա» մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ուսուցումն իրականացվում է առկա ձևաչափով՝ երկու տարի տևողությամբ։ Ուսման վարձը՝ 500.000 ՀՀ դրամ։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ծանոթացնել բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում լայնորեն տարածված նկարագրական մեթոդներին, ձևավորել պատշաճ մասնագիտական պատկերացում այդ ասպարեզի արդի նվաճումների մասին, պատրաստել հիմնարար և կիրառական ֆիզիկայի տարբեր բնագավառներում ֆիզիկայի հետազոտություններով զբաղվող մասնագետներ, գիտաարտադրական միավորումներում օպտիկական սարքեր և սարքավորումներ նախագծող, դրանց բնութագրերն ուսումնասիրող և աշխատանքային ռեժիմներն օպտիմալացնող մասնագետներ, գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական ծրագրերով մանկավարժական աշխատանք իրականացնող մասնագետներ:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի կիրառելու ՏՀՏ-ները մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտներում նոր ու բարդ խնդիրներ լուծելու և հետազոտություններ կատարելու նպատակով, ստեղծագործաբար կիրառելու ֆիզիկական երևույթների ուսումնասիրման մեթոդները և նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև մասնագիտական հաղորդակցման միջոցները՝ իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազոտության արդյունքները լայն հանրությանը պատշաճորեն ներկայացնելու համար։ Ուսանողը կկարողանա վերլուծել, գնահատելու և համակարգել ՏՀՏ միջոցների կիրառմամբ մասնագիտական ոլորտի համապատասխան տեղեկատվությունը՝ ըստ առաջնահերթության, ստեղծագործաբար կիրառել ձեռք բերված գիտելիքները հետազոտական աշխատանքներում, ծրագրել գիտական նախագծեր, բիզնես ծրագրեր, ղեկավարել գիտական ուղղություններ և արտադրական գործընթացներ։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Օպտիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել այդ ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Բարձրագույն ուսումնական հաստատություններում՝
գիտահետազոտական լաբորատորիաների գիտաշխատողներ,
դասախոսներ, ասիստենտներ։
Ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտներում՝
բաժնի վարիչներ,
խմբերի ղեկավարներ,
գիտաշխատողներ:
Հնարավոր աշխատավայրերն են.
ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսումնական և գիտական ստորաբաժանումները,
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ԵՊՀ ՖԳՀԻ),
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները,
Կապի բնագավառում գործող պետական և մասնավոր ձեռնարկությունները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ֆիզիկայի և ՀՀ ԳԱԱ պրոֆիլային ինստիտուտների ասպիրանտուրայում:
Контакты
Կրթական ծրագրի ղեկավար՝
Լևոն Ասլանյան