Օպտիկա
       Մագիստրոսական ծրագիր
      Մագիստրոսական ծրագիր
    
  Կոնտակտներ
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
- «Օպտիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա, 
- այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ «Օպտիկա» մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։ 
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է.
1. Ծանոթացնել բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում լայնորեն տարածված նկարագրական մեթոդներին,
2. Ձևավորել պատշաճ մասնագիտական պատկերացում այդ ասպարեզի արդի նվաճումների մասին,
3. Պատրաստել.
- հիմնարար և կիրառական ֆիզիկայի տարբեր բնագավառներում ֆիզիկայի հետազոտություններով զբաղվող մասնագետներ, 
- գիտաարտադրական միավորումներում օպտիկական սարքեր և սարքավորումներ նախագծող, դրանց բնութագրերն ուսումնասիրող և աշխատանքային ռեժիմներն օպտիմալացնող մասնագետներ, գիտամեթոդական, գիտամանկավարժական աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական ծրագրերով մանկավարժական աշխատանք իրականացնող մասնագետներ: 
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- կիրառելու ՏՀՏ-ները մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտներում նոր ու բարդ խնդիրներ լուծելու և հետազոտություններ կատարելու նպատակով, ստեղծագործաբար կիրառելու ֆիզիկական երևույթների ուսումնասիրման մեթոդները և նոր տեխնոլոգիաները 
- կիրառելու մասնագիտական հաղորդակցման միջոցները՝ իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազոտության արդյունքները լայն հանրությանը պատշաճորեն ներկայացնելու համար 
- վերլուծելու, գնահատելու և համակարգելու ՏՀՏ միջոցների կիրառմամբ մասնագիտական ոլորտի համապատասխան տեղեկատվությունն ըստ առաջնահերթության, ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները հետազոտական աշխատանքներում, ծրագրելու և պլանավորելու գիտական նախագծեր, բիզնես ծրագրեր, ղեկավարելու գիտական ուղղություններ և արտադրական գործընթացներ
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Օպտիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել այդ ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Բարձրագույն ուսումնական հաստատություններում՝
- Գիտահետազոտական լաբորատորիաների գիտաշխատողներ, 
- Դասախոսներ, ասիստենտներ 
Ակադեմիական և այլ գիտահետազոտական ինստիտուտներում՝
- բաժնի վարիչներ, 
- խմբերի ղեկավարներ, 
- գիտաշխատողներ: 
Հնարավոր աշխատավայրերն են.
- ԵՊՀ ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսումնական և գիտական ստորաբաժանումները,
- ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ԵՊՀ ՖԳՀԻ),
- ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները,
- Կապի բնագավառում գործող պետական և մասնավոր ձեռնարկությունները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ֆիզիկայի և ՀՀ ԳԱԱ պրոֆիլային ինստիտուտների ասպիրանտուրայում:
 
 
          