Վարող՝ ս.գ.թ. Մարինե Յարմալոյան
Սոցիալական աշխատանքի էկոհամակարգը Հայաստանում
-
Սոցիալական աշխատանքի էկոհամակարգը Հայաստանում
-
Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 27-29 կանցկացվի «Սոցիալական աշխատանքի էկոհամակարգը Հայաստանում» խորագրով համահանրապետական գիտաժողովը, որի նպատակն է ակադեմիական հարթակում քննարկել սոցիալական աշխատանքի շահակիրների համագործակցության ձևաչափերը, սոցիալական բարեփոխումները, բավարար արձագանք չստացած սոցիալական հիմնախնդիրները, սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատումը և ոլորտի զարգացման հեռանկարները։
Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ունեն սոցիալական աշխատողներ, հետազոտողներ, գիտնականներ, քաղաքականություն մշակողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բոլոր հետաքրքրված մասնագետներին խնդրում ենք գիտաժողովին մասնակցելու հայտն ուղարկել մինչև ս․թ․ մարտի 19 yulianamelkumyan@ysu.am և antonyan.mira@gmail.com էլհասցեներին: Հայտը պետք է ներառի՝
մասնակցի մասին հակիրճ տվյալներ (մինչև 50 բառ),
ո՞ր աշխատարանի քննարկմանը կցանկանա մասնակցել:
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետներին կուղարկվի գիտաժողովի օրակարգը էլփոստի միջոցով մինչև ս․թ․ մարտի 25-ը: Մասնակիցների ավտոբուսով տեղափոխումը, գիշերակացը և սնունդը Ծաղկաձորում մարտի 27-29 կֆինանսավորի հրավիրող կողմը։
Վարող՝ ս.գ.թ. Մարինե Յարմալոյան
Վարող՝ ս․գ․թ․, դոցենտ Միրա Անտոնյան
Վարող՝ փ․գ․թ․, դոցենտ Արտակ Խաչատրյան
Վարող՝ Աննա Ոսկանյան
Վարող՝ փ.գ.թ. Արթուր Մկրտիչյան